2017 թվականի սկզբին փոփոխություններ են կատարվել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, որի արդյունքում նոտարներն օժտվել են մի շարք նոր գործառույթներով: Հատուկ հետաքրքրություն է առաջացնում նոտարի կատարողական մակագրությամբ վավերացված գործարքը՝ առանց դատարան դիմելու ի կատար ածելու հնարավորություն նախատեսող նորավեպը: Այսպես, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 82.1 հոդվածում ասվում է, որ պարտապանից դրամական գումարներ բռնագանձելու կամ գույք (իր) կամ փաստաթուղթ հանձնելու….
Ժամանակակից աշխարհում առևտուրը դուրս է եկել առանձին պետությունների շրջանակներից և ձեռք բերել միջազգային մասշտաբներ ։ Իրացման շուկաների ընդլայնմամբ և նոր տեխնիկական միջոցների ի հայտ գալով ՝ Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտները հնարավորություն են ունենում առանց որևէ հատուկ դժվարությունների գտնել կոնտրագենտներ և վաճառել ապրանքներ այլ երկրներում։ Սակայն նման գործարքները կարող են որոշակի բարդություններ ունենալ ՝ կապված երկրների….
Արձակուրդային շրջանի ավարտից և նոր ուսումնական տարվա բացումից հետո վարձակալած բնակարանների թիվը զգալիորեն աճում է: Բնակելի տարածության վարձակալությունը պետք է ձևակերպվի ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կանոնների պահպանմամբ: Ցանկանալով խուսափել վարձակալության ձևակերպմամբ պայմանավորված քաշքշուկը՝ շատերը դիմում են անշարժ գույքի շուկայում մասնագիտացվող միջնորդների օգնությանը: Ամեն դեպքում կան այնպիսի մարդիկ, ովքեր ցանկանում են ինքնուրույնաբար կատարել բնակարանի վարձակալությանն առնչվող….
Ի՞նչն է ենթակա բաժանման ամուսնալուծության ժամանակ Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման հետ մեկտեղ կարելի է խոսել բիզնեսի բաժանման հնարավորության մասին: Խոսելով բիզնեսի բաժանման մասին՝ պետք է հասկանալ, որ «բիզնես» հսակացությունը ներառում է իր մեջ ընկերությունում ունեցած ամուսնու բաժնետոմսերը կամ բաժնեմասը, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող գույքը: Ակնհայտ է, որ քաղաքացու գործարար կապերն ու ծանոթությունները չեն….
Կնքելով տարաբնույթ պայմանագրեր՝ քաղաքացիները դեպքերի ճնշող մեծամասնությունում ուշադրություն չեն դարձնում պայմանագրի այնպիսի կարևորագույն պայմանի վրա, ինչպիսին է, օրինակ, վեճերի քննության վայրը: Նմանատիպ անտեսումը մի քիչ անհասկանալի է, քանզի պրակտիկայում կազմակերպությունների կողմից առաջարկվող նմուշային պայմանագրերում հաճախ որպես վեճերի քննության վայր նշվում են այլ քաղաքներում կամ նույնիսկ այլ երկրներում գտնվող դատարանները: Արդյունքում դուք ստիպված եք լինելու հաղթահարել երկար….
Գրավի իրավունքը գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն՝ իրավաբանական անձի լուծարման դեպքում առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները, իսկ մնացած պարտատերերի՝ գրավով չապահովված պահանջները բավարարվում են….
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն՝ գործարքն անվավեր է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով կամ անկախ նման ճանաչումից: Վիճահարույց գործարքն անվավեր է դատարանի վճռով այն այդպիսին ճանաչելու հետևանքով, իսկ առոչինչ գործարքն անվավեր է անկախ դատարանի վճռից և դրա նկատմամբ կիրառվում են գործարքի անվավերության հետևանքները: Ներկայումս հայկական դատարանների վարույթներում առկա….
Փոխառության պայմանագիր Փոխառության պայմանագիրն իրենից ներկայացնում է շատ կարևոր փաստաթուղթ, որի պատշաճ ձևակերպման արդյունքում կողմերի մոտ առաջանում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ….
09.03.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Փոխառության պայմանագրի գրագետ կազմում:
02.03.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Բնակարանի ձեռքբերման ընթացքում կատարվող իրավաբանական ստուգումը:
19.02.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ ՀՀ անշարժ գույքի շուկայում խարդախություններից պաշտպանվելը:
12.02.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Ամուսնական պայմանագրի կնքումը Հայաստանում