Ուրախ ենք ողջունել ձեզ Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի պաշտոնական կայքում

Մեր փաստաբանական գրասենյակի կայքը ստեղծված է ընկերության կողմից մատուցվող ծառայություններն առավել հարմարավետ դարձնելու համար: Այստեղ դուք կգտնեք տեքսթեր և տեսանյութեր, որոնք, ճիշտ օգտագործելու դեպքում, կօգնեն ձեզ ձևավորել որոշ գիտելիքներ իրավունքի առանձին ինստիտուտների մասին: Մեր ընկերությունը՝ վերապատրաստված մասնագետների կազմում, արդեն տարիներ շարունակ գործունեություն է ծավալում իրավաբանության տարբեր ոլորտներում և ակտիվ համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող իրավաբանական գրասենյակների հետ: Մասնագիտական գործունեությունն իրականացնելիս մենք նաև համագործակցում ենք պետական կառույցների և իրավապահ մարմինների հետ:

Կայքում տեղադրված նյութերը ձեզ հնարավորություն կտան ծանոթանալ Հայաստանի Հանրապետությունում ժառանգության բացման, ամուսնալուծության, ՀՀ և Մաքսային Միության տարածքում մաքսային ձևակերպման ընթացակարգերին: Բացի այդ, դուք կգտնեք իրավաբանական անձանց գրանցման, բիզնեսի հարկային կարգավորման, փաստաթղթերի օրինականացման, ապոստիլավորման, ՀՀ քաղաքացիության ձեռքբերման և օտարերկրացիների իրավական կարգավիճակի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ:

Մենք հաջողությամբ աջակցում ենք մեր հաճախորդներին քաղաքացիական, ընտանեկան, ժառանգական, բանկային, կորպորատիվ, ձեռնարկատիրական, վարչական, հարկային, մաքսային, հողային, աշխատանքային, հակամենաշնորհային, կատարողական և քրեական իրավունքների հարցերով: Դուք վստահությամբ  կարող եք դիմել մեզ, եթե անհրաժեշտ է ստանալ իրավաբանական խորհրդատվություն, ստանալ իրավաբանական եզրակացություն, ձևակերպել ժառանգություն, ամուսնալուծվել և օգտվել իրավական աջակցությունից իրավաբանական անձանց գրանցման և ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում: Մենք, ի թիվս այլնի, ներկայացնում ենք մեր վստահորդների շահերը պետական մարմիններում և բոլոր դատական ատյաններում:

Մեր ընկերության մասնագետներն իրենց ծառայությունները մատուցում են միայն հաճախորդի հետ կնքած համաձայնագրի հիման վրա: Բացառություն է կազմում խորհրդատվությունը, որը հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով: Մեր հաճախորդների գործերի վերաբերյալ բոլոր վճիռները տեղադրվելու են մեր կայքում՝ այդ նյութերին ծանոթանալն ավելի հարմարավետ և մատչելի դարձնելու նպատակով: Մեր գործունեությանը կարող եք ավելի մանրամասնորեն ծանոթանալ մեր կայքի շնորհիվ: Ձեր վստահությունը մեր գրավականն է:

Հարգանքով՝ փաստաբան Վարդան Խեչյան: