Ինքնին քրեական գործերը բարդ են և երբեմն բավականին խճճված: Դեռ մինչդատական փուլում՝ նախաքննության ժամանակ, անցկացվում են մի շարք միջոցառումներ, որոնց ընթացքում տուժողի, մեղադրյալի և վկաների համար կարևոր է իմանալ իրենց իրավունքները: Հետաքննության ընթացքում քրեական գործը անցնում է մի շարք պետական ատյաններով և գործին մասնակցող անձանց իրավունքները հաճախակի խախտվում են, իսկ օրինական շահերը չեն պաշտպանվում:
Եթե դուք որևէ քրեական գործում մասնակից անձ եք, ապա պետք է դիմեք հմուտ փաստաբանի: Մեր ընկերության փաստաբանները ունեն մեծ փորձ այս ոլորտում: Նրանք կանեն ամեն հնարավոր բան՝ օրենքի շրջանակներում, ձեր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:
Քրեական գործերի ոլորտում մենք մատուցում ենք հետևյալ ծառայությունները՝
- քրեական գործերով հաճախորդների խորհրդատվություն.
- հաճախորդի շահերի պաշտպանություն հետաքննության փուլում.
- հաճախորդի շահերի պաշտպանություն դատական բոլոր ատյաններում: