Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

ՍՊԸ բաժնեմասերի, բաժնետոմսերի և անհատ ձերնարկատիրոջ գույքի բաժանումը ամուսնալուծության ժամանակ

Ի՞նչն է ենթակա բաժանման ամուսնալուծության ժամանակ

Ամուսինների ընդհանուր գույքի բաժանման հետ մեկտեղ կարելի է խոսել բիզնեսի բաժանման հնարավորության մասին: Խոսելով բիզնեսի բաժանման մասին՝ պետք է հասկանալ, որ «բիզնես» հսակացությունը ներառում է իր մեջ ընկերությունում ունեցած ամուսնու բաժնետոմսերը կամ բաժնեմասը, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը սեփականության իրավունքով պատկանող գույքը: Ակնհայտ է, որ քաղաքացու գործարար կապերն ու ծանոթությունները չեն կարող բաժանվել ամուսինների միջև: Բացի այդ՝ կարևոր իմանալ, որ ամուսնու պահանջները չեն կարող տարածվել ընկերության սեփականության վրա, քանի որ իրավաբանական անձն ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք և պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Ամուսինն այս իրավիճակում կարող է հավակնել միայն անհատ ձեռնարկատիրոջ սեփական գույքը, բաժնետիրական ընկերության մասնակցի բաժնետոմսերը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակցի բաժնեմասը բաժանելուն:

Բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասը

Բաժնետիրական ընկերությունում մասնակցության փաստը հաստատվում է բաժնետոմսերով: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով բաժնետոմսը համարվում է ամուսինների միջև բաժանման ենթակա գույք, սակայն պետք է հաշվի առնել, որ կան որոշակի առանձնահատկություններ կապված տարբեր տեսակի ընկերություններում մասնակցելու հետ: Բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխանցումը մեկ մասնակցից մյուսին կատարվում է դատարանի վճռի հիման վրա հավասար բաժիններով, եթե առկա չէ ամուսինների միջև կնքված գույքի բաժանման այլ պայմաններ նախատեսող պայմանագիր: Բաց բաժնետիրական ընկերությունն իր կառուցվածքով բարդ օրգանիզմ է և այս տեսակի ընկերության բաժնետոմսերի բաժանումն ունենալու է որոշ նյուանսներ: Փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի բաժանման գործընթացը լինելու է անգամ ավելի բարդ: 

Ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման մասին դատարանի վճիռը ենթակա է պարտադիր կատարման ԲԲԸ-ի և դրա մասնակիցների կողմից: Այդ վճիռը ներկայացվում է ընկերության բաժնետերերի ռեեստրի վարումն իրականացնող ընկերությանը, ինչից հետո ամուսինը սեփականության իրավունք է ստանում նախկին ամունու մոտ ունեցած բաժնետոմսերի կեսի նկատմամբ:

Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների ցանկում փոփոխություն կատարելը ավելի դժվար է, քանզի նոր բաժնետեր ընդունելու համար անհրաժեշտ է ստանալ ՓԲԸ-ի մնացած բաժնետերերի համաձայնությունը: Լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ բաժնետերերի առավելագույն թիվը սահմանափակված է ընկերության կանոնադրությամբ: Այն փաստը, որ ամուսինը միշտ չէ, որ կարող է ստանալ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը, չի նշանակում, որ նա զրկվում է իրեն հասանելիք գույքային բարիքները ստանալու իրավունքից: Նման իրավիճակներում դատարաններն ընտրում են կոմպրոմիսային տարբերակը՝ թողնելով բաղնետոմսերի ամբողջ փաթեթն ամուսնու սեփականության մեջ: Այս ժամանակ դատարանը պարտավորեցնում է նրան վճարել մյուս ամուսնուն դրամական փոխհատուցում՝ բաժնետոմսերի արժեքի կեսի չափով:

Նույն բանը կարող է ասվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի բաժանման ժամանակ: Այստեղ դատարանը կարող է ճանաչել ամուսնու իրավունքը բաժնեմասի կեսի նկատմամբ, սակայն այս կազմակերպաիրավական ձևը նույնպես կրում է փակ բնույթ, ինչի պատճառով ընկերության մասնակիցները կարող են ստեղծել տարբեր տեսակի խոչընդոտներ նոր մասնակից գրանցելու համար, ուստի դատարանը հավանաբար կնշանակի դրամական փոխհատուցում՝ բաժնեմասի արժեքի կեսի չափով:

Անհատ ձեռնարկատիրոջ գույքի բաժանում

Անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իր ամբողջ գույքով, ուստի ամուսնալուծության դեպքում ամուսինն իրավունք ունի հավակնելու անհատ ձեռնարկատեր ամուսնու ամբողջ գույքի կեսին:

Ամուսնական պայմանագիր

Նշենք, որ ամուսնության ընթացքում ձեռքբերած գույքի բաժանման վերը թվարկած տարբերակները կիրառելի են պայմանով, որ առկա չէ կողմերի միջև կնքած ամուսնական պայմանագիր: ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է, որ ամուսնական պայմանագիրը կարգավորում է միայն ամուսինների գույքային իրավահարաբերությունները, այսինքն՝ պայմանագրով այլ բնույթի հարցեր կարգավորելն արգելվում է: Համատեղ ընդհանուր սեփականության փոխարեն ամուսնական պայմանագրով կարող է սահմանվել ընդհանուր սեփականության բաժնային ռեժիմ՝ հիմք ընդունելով ամուսինների կողմից համաձայնեցված տոկոսային հարաբերակցությունը: Ամուսիններն իրավունք ունեն ընդհանրապես բացառել ընդհանուր սեփականության ռեժիմի գործողությունն իրենց հարաբերություններում՝ սահմանելով, որ յուրաքանչյուր ամուսին ձեռք է բերում միայն իր սեփական միջոցների հաշվին ձեռքբերած գույքը: Թեև այս պայմանագրատեսակը այդքան էլ հայտնի չէ մեր երկրում, պետք է փաստել, որ ներկայումս դա ամուսինների շահերի պաշտպանությունն իրականացնելու լավագույն տարբերակներից է:

Ամուսնալուծության ընթացքում առկա է ՍՊԸ-ի բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի անօրինական վաճառքի իրական վտանգ, որը արդյունքում կարող է անդրադառնալ դատավարության ձգձգումներով և լրացուցիչ ծախսերով: Ուստի խորհուրդ ենք տալիս աչալուրջ լինել, պատասխանատվությամբ վերաբերվել ձեր գույքային շահերի պաշտպանությանը և անպայման դիմել ընտանեկան և քաղաքացիական գործերով փաստաբանի օգնությանը:

17.05.2016

Вернуться