Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Փոխառության պայմանագիր և պարտքի բռնագանձում

Փոխառության պայմանագիր

Փոխառության պայմանագիրն իրենից ներկայացնում է շատ կարևոր փաստաթուղթ, որի պատշաճ ձևակերպման արդյունքում կողմերի մոտ առաջանում են փոխադարձ իրավունքներ և պարտականություններ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի համաձայն՝ փոխառության պայմանագրով մեկ կողմը (փոխատուն) մյուս կողմի (փոխառուի) սեփականությանն է հանձնում դրամ կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույք, իսկ փոխառուն պարտավորվում է փոխատուին վերադարձնել միևնույն գումարի դրամ (փոխառության գումարը) կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք:

Ֆիզիկական անձանց միջև կնքվող փոխառության պայմանագրերը պետք է կնքվեն գրավոր, եթե կողմերի համաձայնությամբ նախատեսված գումարը գերազանցում է 20.000 ՀՀ դրամը, իսկ եթե կողմերից առնվազն մեկն իրավաբանական անձ է, ապա անկախ գումարի չափից պայմանագիրը կնքվում է գրավոր: Գործարքի գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հավաստումն գործարքի ու նրա պայմանների՝ վկաների ցուցմունքներ վկայակոչելու իրավունքից, սակայն միաժամանակ նրանք պահպանում են գրավոր և այլ տեսակի ապասցույցներ ներկայացնելու իրավունքը:

Փոխառության պայմանագրում անհրաժեշտ է նշել պայմանագրի ստորագրման ամսաթիվը, վայրը, կողմերի տվյալները (անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը, անձնագրային տվյալները և հաշվառման հասցեն), ինչպես նաև գումարը վերադարձնելու ժամկետը: Գումարը վերադարձնելու պարտավորությունը կետանցելու համար փոխառության պայմանագրով կարող է նախատեսվել տուգանքի, տույժի կամ տոկոսի բռնագանձման պարտավորությունը: Պայմանագիրը կազմվում է 2 օրինակից (մեկական ամեն կողմի համար) և կողմերի ցանկությամբ պայմանագիրը կարող է վավերացվել նոտարական կարգով:

Ստացական (պարտավորագիր)

Քաղաքացիները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն գումարի փոխանցման և պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հանգամանքները հաստատող փաստաթղթերի վրա: Հիմնականում գումարի փոխանցմումը հաստատվում է ստացականի միջոցով և դրանում նշվում է փոխանցվող գումարի չափի վերաբերյալ տեղեկությունները: Պրակտիկան ցույց է տալիս, որ գումարի ստացումն ապացուցելու համար ստացականը պետք է կազմվի փոխառուի ձեռքով, առանց տեխնիկական միջոցների օգտագործման: Այնտեղ պետք է նշվեն փոխատուի և փոխառուի անձնագրային տվյալները, հասցեները, կողմերին նույնականացնող լրացուցիչ տեղեկությունները, գումարը փոխառուին փոխանցելու փաստը, գումարի փոխանցման ժամանակն ու վայրը, ինչպես նաև պարտքի վերադարձի համար նախատեսված ժամկետը: Հիշեք՝ ստացականում պետք է հղում կատարվի հիմնական փոխառության պայմանագրի վրա՝ նշելով այդ պայմանագրի համարն ու կնքման ամսաթիվը:

Գումար ստանալու փաստը հաստատող ստացականի բնօրինակը վերադարձվում է փոխառուին՝ գումարը փոխատուին վերադարձնելու պահին: Փոխատուն պետք է ստորագրի ստացականը և նշում կատարի այն մասին, որ փոխառուն կատարել է իր կողմից ստանձնած պարտավորությունը՝ վերադարձնելով ամբողջ գումարը: Պրակտիկայում լինում են այնպիսի դեպքեր, երբ դատական նիստի ընթացքում փոխառուն հայտարարում է, որ նա ընդհանրապես պարտք չի վերցրել, իսկ ստացականը կազմվել և ստորագրվել է այլ անձանց կողմից: Նշված դեպքում դատարանը նշանակում է ձեռագրաբանական փորձաքննություն և փորձաքննության առարկա է դառնում ոչ միայն փոխառուի ստորագրությունը, այլ նաև ստացականի ամբողջ տեքստը, ուստի խորհուրդ ենք տալիս, որ ստացականը գրվի անձամբ փոխառուի կողմից: Եթե ստացականը կազմվել է փոխատուի ձեռքով կամ համակարգչի օգտագործմամբ, ապա գումար ստանալու հանգամանքի ապացուցման գործընթացը բարդանալու է:

Պարտավորության ապահովումը

Եթե պարտքի գումարը մեծ է, խորհուրդ է տրվում կիրառել պարտավորության ապահովման միջոց: Հայաստանում ամենա տարածված և արդյունավետ պարտավորության ապահովաման միջոց հանդիսանում է գրավը: Գրավը ծագում է գրավի պայմանագրի հիման վրա և դրանում անպայման հղում է կատարվում այն պարտավորությունների ու պայմանագրի վրա, ի կատարումն որոնց գույքը դարձել է գրավի առարկա: Սակայն պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ գրավի առարկա ցանկալի է դարձնել միայն այն գույքը, որը չի կարող թաքցվել փոխատուից: Հիփոթեքը հանդիսանում է գրավի ամենահուսալի տեսակ, քանի որ այս դեպքում անշարժ գույքը չի կարող թաքցվել պարտատերից և գրավի իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Բացի այդ, գրավի հարմարությունը պայմանավորված է առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հնարավորությամբ: Այս պարագայում գույքի վաճառքը կամ օտարումը անհնարին է առանց փոխատուի համաձայնության և գումարը վերադարձնելու պարտավորությունը խախտելու դեպքում փոխատուն կարող է դիմել համապատասխան մարմիններին գրավ դրված գույքի օտարման խնդրանքով: Հիշեք՝ անշարժ գույքի գրավի պայմանագրի պետական գրանցման պահանջը չպահպանելու դեպքում այն անվավեր է:

Հայցի հարուցում

Պարտքի գումարը վերադարձնելու պարտավորությունը չկատարելու դեպքում փոխառուն պետք է սկսի պարտքի բռնագանձումը՝ ներկայացնելով հայցադիմում: Փոխառության պայմանագրի հետևանքով առաջացած պարտքի բռնագանձման հայցային վաղեմության ժամկետը 3 տարի է և այն սկսում է հաշվարկվել պարտքի գումարը վերադարձնելու ժամկետը լրանալու պահից:

Պարտքի գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումը պետք է ներկայացվի պատասխանողի բնակության վայրի առաջին ատյանի դատարան, եթե այլ բան չի նախատեսվել փոխառության պայմանագրով: Հայցին կցվում են պետական տուրքի (որը կազմում է հայցագնի 2 տոկոսը) վճարման անդորրագիրը, պայմանագիրը, ստացականը, ինչպես նաև այլ անհրաժեշտ փաստաթղթերը: 

23.03.2016

Вернуться