Օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձի գրանցման յուրահատկություններ
Վերջին տարիների ընթացքում Հայաստանը բավականին մեծ ուշադրության է արժանացել օտարերկրյա գործարարների կողմից: Հարևան երկրների և այլ գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունները բարելավելիս, Հայաստանի Հանրապետությունը օտարերկրացիների համար ստեղծել է առևտրային գործունեություն իրականացնելու շահավետ պայմաններ՝ ներգրավելով դրա փախարեն օտարերկրյա ներդրումներ: Սույն հոդվածում մենք կանդրադառնանք օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց ստեղծման յուրահատկություններին: Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գրանցման կարգին ծանոթանալու համար սեղմեք սույն հղումը:
Ընդհանուր պահանջներ
Հարկ է նշել, որ առևտրային կազմակերպություն գրանցելիս դուք կարող եք ընտրել մի քանի կազմակերպաիրավական ձև՝ ԲԲԸ, ՓԲԸ, ՍՊԸ: Օտարերկրացիները շատ դեպքերում իրենց նախընտրությունը տալիս են ՍՊԸ-ին: Դա կարելի է բացատրել նրանով, որ այս կազմակերպաիրավական ձևն ավելի հարմար է իրավաբանական անձի կառավարումն իրականացնելու և որոշումներ ընդունելու համար:
Հայաստանում կազմակերպություն գրանցելիս նախ և առաջ պետք է որոշել իրավաբանական անձի անվանումը: Անվանումը պարտադիր գրանցվում է հայերենով, սակայն օրենքով նախատեսվում է ռուսերեն և անգլերեն անվանումներ գրանցելու հնարավորություն՝ ըստ հիմնադրի (հիմնադիրների) ցանկության: Հիշեք՝ ֆիրմային անվանման մեջ որոշ բառեր կամ բառակապակցություններ օգտագործելու համար (օրինակ՝ «Հայաստան») օրենքով սահմանվում է պետական տուրքի վճարման պարտականություն:
Կազմակերպության գրանցման համար պետք է նախապես պատրաստել և ՀՀ իրավաբանական անձանց ռեգիստր ուղարկել հետևյալ փաստաթղթերը՝
- գրանցման մասին դիմում.
- հիմնադիրների (միանձնյա հիմնադրի) որոշում կամ հիմնադիր ժողովի արձանագրություն՝ իրավաբանական անձ ստեղծելու մասին.
- հիմնադիրների (միանձնյա հիմնադրի) կամ հիմնադիրների ժողովի կողմից հաստատած իրավաբանական անձի կանոնադրություն.
- իրավաբանական անձի գործադիր մարմնի՝ իրավաբանական անձ ստեղծելու մասին որոշում.
- հիմնադիր կազմակերպության վերաբերյալ տեղեկություններ, եթե իրավաբանական անձի հիմնադիրների թվում առկա է ՀՀ իրավաբանական անձ.
- ստեղծվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկություններ (անձնագրային տվյալներ, հասցե և այլն):
Օտարերկրացիների կողմից իրավաբանական անձի գրանցման յուրահատկությունները
Վերոհիշյալ փաստաթղթերը կարելի է համարել իրավաբանական անձի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի հիմնական ցանկ: Սակայն եթե նոր կազմակերպության հիմնադիրը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի կամ իրավաբանական անձ, պետք է ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր: Այսպիսով, եթե նոր իրավաբանական անձի հիմնադիրն օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա իրավաբանական անձը, բացի նշված փաստաթղթերից, պետք է ներկայացվեն այդ իրավաբանական անձի հիմնադիր փաստաթղթերը (օրինակ՝ կանոնադրություն) և օտարերկրյա պետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված քաղվածքը կամ այլ հավասարազոր փաստաթուղթը, որով կհաստատվի իրավաբանական անձի իրավական կարգավիճակը:
Օտարերկրյա քաղաքաղու դեպքում հիմնական փաստաթղթերի հետ միասին պետք է ներկայացնել անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը: Բոլոր այդ փաստաթղթերը պետք է թարգամանվեն հայերենով և վավերացվեն նոտարական կարգով, քանզի Հայաստանի պետական լեզուն հայերենն է: Բացի այդ, ՀՀ պետական մարմինների կողմից ճանաչում ստանալու համար օտարերկրյա փաստաթղթերը պետք է անցնեն միջազգային օրինականացման գործընթացը (հյուպատոսական օրինականացում կամ ապոստիլավորում): Փաստաթղթերի հյուպատոսական օրինականացումը սովորաբար անցնում է 2 փուլ. Հայաստանում ներկայացվող փաստաթուղթը սկզբից թարգմանվում է հայերեն լեզվով և վավերացվում է նոտարի կողմից, ինչից հետո նոտարի ստորագրությունը պետք է հաստատվի օտարերկրյա պետական մարմինների կողմից, իսկ դրանից հետո օրինականացումն ավարտին հասցնելու նպատակով փաստաթուղթը ուղարկվում է ՀՀ հյուպատոսական հիմնարկ:
Եթե ձեր պետությունը հանդիսանում է «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թ-ի Հաագայի կոնվենցիայի մասնակից, հյուպատոսական օրինականացման կարիք չկա: Այս դեպքում ՀՀ-ում կազմակերպություն բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերի վրա դրվում է ապոստիլ: Նշենք, որ սույն կարգը զգալիորեն պարզեցնում է փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, քանի որ այն իրականացվում է ավելի սեղմ ժամկետներում: Փաստաթուղթն ապոստիլով հաստատելու համար դուք պետք է դիմեք ձեր պետության լիազորված մարմնին (օրինակ՝ Հայաստանում ապոստիլը դրվում է ՀՀ արդարադատության նախարարության և որոշ դեպքերում ՀՀ ԱԳՆ աշխատակազմի հյուպատոսական վարչության կողմից):
ՀՀ միջազգային պայմանագրերը սահմանում են մի շարք պետություններ, որոնց պաշտոնական փաստաթղթերը ենթակա չեն պարտադիր հյուպատոսական օրինակացման և ապոստիլավորման: Այդ երկրների ցանկը հետևյալն է՝ Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Բուլղարիա և Լիտվա: Այսպիսով, նշված երկրներում տրված փաստաթղթերը չեն ենթարկվում հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլավորման, այլ միայն թարգմանվում են հայերենով և վավերացվում են նոտարական կարգով:
Ինչպես մենք տեսնում ենք, օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձի գրանցումը կարող է կանգնեցնել որոշակի դժվարությունների առջև: Հայաստանում իրավաբանական անձ գրանցելիս դուք կարող եք դիմել մեր փաստաբանական գրասենյակի օգնությանը: Մեր գրասենյակն օտարերկրյա մասնակցությամբ կազմակերպություններ գրանցելու մեծ փորձ ունի և կօգնի ձեզ արագ կատարել իրավաբանական անձի գրանցման համար հարկավոր բոլոր գործողությունները: Բացի այդ, եթե դուք չունեք իրավաբանական հասցե, մենք կտրամադրենք այն:
15.10.2015