Իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները): Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է….
Համաշխարհային բանկի կողմից 2017 թվականի սկզբի դրությամբ իրականացված մոնիթորինգի արդյունքներով Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Doing Business միջազգային վարկանիշում ՝ 190 երկրների ցուցակից 43-ից բարձրանալով 38-րդ հորիզոնական: Ներկայացնում ենք հակիրճ տեղեկատվություն իրավաբանական անձի միջոցով բիզնես վարելու առանձնահատկությունների, հարկման որոշ ասպեկտների և Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի համար հարկային արտոնությունների մասին: Իրավաբանական անձի գրանցումը Հայաստանում բիզնես հիմնելու….
Ուսումնասիրելով օտարերկրյա իրավաբանական անձանց ռեդոմիցիլացումը, մենք նշել ենք, որ ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո: Նախատեսելով օտարերկրյա ընկերություններին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո տեղափոխելու հնարավորությունը, քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների փաթեթը միաժամանակ սահմանել է ՀՀ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման իրավունքը: Այս նյութում ուսումնասիրվելու են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացի առանձնահատկությունները: Ռեդոմիցիլացումը մեկնարկում է ՀՀ իրավաբանական….
2016 թ-ի վերջին ՀՀ ազգային ժողովը լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում: Այդ փոփոխությունների շնորհիվ կորպորատիվ իրավունքում պաշտոնապես ներդրվել է իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման ինստիտուտը: Այս իրավական նորավեպը փոխառնվել է հաշվի առնելով դրա հաջող կիրառման փորձն Ավստրիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Լատվիայի իրավական համակարգերում: Այս իրավական ինստիտուտը նոր հնարավորություններ է տալիս պոտենցիալ ներդրողներին՝….
24.02.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Հայաստանում ընկերության գրանցման կարգը:
Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս շատ կազմակերպություններ կարող են բախվել գործունեության տարածքի լայնացման անհրաժեշտությանը, որի հետևանքով նրանք գրանցում են իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը չի հանդիսանում անկախ իրավաբանական անձ, այլ հանդես է գալիս որպես առանձնացված ստորաբաժանում, որը տեղակայված ե իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս: Ներկայացուցչությունն իրականացնում է իրավաբանական անձի շահերի ներկայացման….
Վերջին տարիների ընթացքում Հայաստանը բավականին մեծ ուշադրության է արժանացել օտարերկրյա գործարարների կողմից: Հարևան երկրների և այլ գործընկերների հետ առևտրատնտեսական հարաբերությունները բարելավելիս, Հայաստանի Հանրապետությունը օտարերկրացիների համար ստեղծել է առևտրային գործունեություն իրականացնելու շահավետ պայմաններ՝ ներգրավելով դրա փախարեն օտարերկրյա ներդրումներ: Սույն հոդվածում մենք կանդրադառնանք օտարերկրյա մասնակցությամբ իրավաբանական անձանց ստեղծման յուրահատկություններին: Օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների գրանցման կարգին….
Երբեմն գործող կազմակերպությունները տարբեր պատճառներով ստիպված են լինում որոշակի փոփոխություններ կատարել իրենց գործունեության ընթացքում: Նշված փոփոխությունների պատճառները տարբեր են՝ կազմակերպության մասնակիցներից մեկի մահը, գործադիր մարմնի տեղափոխումը (հասցեի փոփոխություն), մասնակցի բաժնեմասի վաճառքը, ընկերության անվանափոխումը, կանոնադրական կապիտալի չափի փոփոխությունը և այլն: Իրավաբանական անձանց փոփոխությունները և նրանց ստեղծման գործընթացը ենթակա են պետական գրանցման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:….
Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է անցնել երկու ընթացակարգերից մեկը. կազմակերպությունների գրանցում. գրանցում որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ): Հիմնականում ձեռնարկությունների գրանցումն անհրաժեշտ է առևտրային կազմակերպություններին, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում: Ոչ առևտրային կազմակերպություններին պետական գրանցումը նույնպես պետք է, թեպետ նրանք կարող են ձեռնարկատիրական գործունեություն ծավալել միայն այն նպատակներին հասնելու համար, որոնց համար ստեղծվել են: Ձեռնարկության գրանցումը….
Եթե Դուք կասկածում եք, թե կազմակերպա-իրավական որ ձևում է ձեզ անհրաժեշտ ստեղծել ընկերություն` ՍՊԸ, ՓԲԸ կամ ԲԲԸ, ապա պետք է հաշվի առնեք, որ առավել պարզ և ձեռնտու տարբերակը մեծ մասամբ հենց ՍՊԸ-ի բացումն է: Այս տարբերակի առավելությունները նաև նրանում են, որ ՍՊԸ կարող եք բացել` գրեթե չունենալով նախնական կուտակումներ և մուծելով որպես կանոնադրական կապիտալ, օրինակ՝ ….