Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Հայաստանում գրանցված իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը

Ուսումնասիրելով օտարերկրյա իրավաբանական անձանց ռեդոմիցիլացումը, մենք նշել ենք, որ ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո: Նախատեսելով օտարերկրյա ընկերություններին Հայաստանի Հանրապետության իրավազորության ներքո տեղափոխելու հնարավորությունը, քաղաքացիական օրենսդրության փոփոխությունների փաթեթը միաժամանակ սահմանել է ՀՀ իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման իրավունքը: Այս նյութում ուսումնասիրվելու են ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման գործընթացի առանձնահատկությունները: 

Ռեդոմիցիլացումը մեկնարկում է ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը դիմում ներկայացնելուց հետո:

Ռեդոմիցիլացումն արգելվում է, եթե նրա պարտավորությունները գերազանցում են ակտիվները, կամ եթե այդ իրավաբանական անձն ունի հանրապետության հանդեպ պարտավորություններ, բացառությամբ, եթե ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել նշված պարտավորությունների կառավարման մասով իրավասու մարմնի որոշմամբ, կամ եթե ունի պարտավորություններ համայնքի հանդեպ, բացառությամբ, եթե իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համաձայնություն է տրվել համայնքի ավագանու որոշմամբ, կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաև կարգավորվող հանրային ծառայությունների ոլորտի մասնակից կազմակերպություն։

Իրավաբանական անձի տնօրենը մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրությունը հաստատելուց հետո պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի պարտատերերին, ինչպես նաև ռեդոմիցիլացման մասին իրականացնել հրապարակային ծանուցում azdarar.am ինտերնետային կայքի միջոցով ռեդոմիցիլացման վերջնական գրանցումից առնվազն երեք ամիս առաջ, եթե ավելի երկար ժամկետ չի սահմանվել ռեդոմիցիլացման մասին որոշմամբ։

Ընդ որում, այս դեպքում ռեդոմիցիլացվող ընկերության պարտատերերը ձեռք են բերում պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ տրամադրելու, ռեդոմիցիլացումը դադարեցնելու կամ պարտավորությունը վաղաժամկետ կատարելու և վնասները հատուցելու պահանջներ ներկայացնելու իրավունք: Մինչև ռեդոմիցիլացման գրանցումն իրականացնելը ընկերությունը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության և համայնքների հանդեպ պարտավորությունները և պարտատերերի վաղաժամկետ պահանջները։

Պարտատերերի պահանջները ներկայացվում են դատական կարգով մինչև իրավաբանական անձանց գրանցամատյանում ռեդոմիցիլացման պետական գրանցումն իրականացնելը: Կարևոր է իմանալ, որ եթե պահանջը հիմնված է անվիճելի իրավունքի վրա, և պարտապանը չի կարող այն բավարարել անմիջապես և հատուցել վնասները, կամ եթե պարտատերը Հայաստանի Հանրապետությունն է, ինչպես նաև եթե կան ռեդոմիցիլացվող իրավաբանական անձի անվճարունակության հիմքեր, ապա դատարանը ռեդոմիցիլացումը դադարեցնում է մինչև նշված հիմքերի վերացումը:

Ռեդոմիցիլացման դիմումին կցվում են պարտավորությունների բավարարման վերաբերյալ ապացույցները կամ իրավաբանական անձի պարտատերերին ռեդոմիցիլացման մասին գրավոր տեղեկացնելու, ինչպես նաև ինտերնետի միջոցով հրապարակային ծանուցում իրականացնելու մասին անհրաժեշտ ապացույցները: Բացի այդ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացվում են սնանկության վարույթում չգտնվելու վերաբերյալ տեղեկանքը և հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքը։

Դիմումի ուսումնասիրության արդյունքում իրավաբանական անձի ղեկավարին տրվում է ռեդոմիցիլացման գործընթացում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթ:

Գործընթացի եզրափակիչ փուլում գործակալությանը ներկայացվում է օտարերկրյա իրավասու պետական մարմնի կողմից տրված շարունակականության փաստաթուղթը: Դրանից հետո իրավաբանական անձանց միասնական գրանցամատյանում կատարվում է գրառում ՀՀ իրավաբանական անձի՝ Հայաստանի Հանրապետությունից ռեդոմիցիլացման մասին:

23.01.2017

Вернуться