Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանում

2016 թ-ի վերջին ՀՀ ազգային ժողովը լրացումներ է կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում: Այդ փոփոխությունների շնորհիվ կորպորատիվ իրավունքում պաշտոնապես ներդրվել է իրավաբանական անձանց ռեդոմիցիլացման ինստիտուտը: Այս իրավական նորավեպը փոխառնվել է հաշվի առնելով դրա հաջող կիրառման փորձն Ավստրիայի, Բելգիայի, Իռլանդիայի և Լատվիայի իրավական համակարգերում: Այս իրավական ինստիտուտը նոր հնարավորություններ է տալիս պոտենցիալ ներդրողներին՝ թույլատրելով նրանց հեշտությամբ փոխել ընկերության «քաղաքացիությունը»:

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ռեդոմիցիլացում» հասկացությունը: Այս հասկացության սահմանումը տրված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59.1 հոդվածում, ըստ որի՝ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը իրավաբանական անձի տեղափոխումն է մեկ իրավազորությունից մեկ այլ իրավազորության ներքո, որի հետևանքով փոխվում է իրավաբանական անձի անձնական օրենքը։ Ռեդոմիցիլացման հնարավորությունն առաջին հերթին վերաբերում է առևտրային կազմակերպություններին: Ոչ առևտրային կազմակերպությունները, բացառությամբ քաղաքական կուսակցությունների, կրոնական և հասարակական կազմակերպությունների, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և համատիրությունների, նույնպես կարող են փոխել իրենց իրավազորությունը ռեդոմիցիլացման միջոցով: Օրենքով նախատեսվում է, որ ռեդոմիցիլացումը չի կարող իրականացվել այն ընկերության կողմից, որը չի ընտրել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կազմակերպական-իրավական ձև, կամ որի առկա կազմակերպաիրավական ձևը հնարավոր չէ փոխել նրանց ընտրած կազմակերպական-իրավական ձևով։ Դրանից հետևում է, որ ոչ բոլոր ընկերություններն են կարող տեղափոխվել ՀՀ իրավազորության ներքո: Գրանցման երկիրը փոխելու ցանկություն ունեցող ընկերության ղեկավարությունը պետք է ուշադրությամբ ծանոթանա այն հնարավորություններին, որոնք նախատեսված են հայաստանյան օրենսդրությամբ: 

Բացի վերը թվարկված սահմանափակումներից, օրենքով սահմանվել է, որ ռեդոմիցիլացման մասին դրույթները չեն տարածվում ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող և վերահսկվող կազմակերպությունների վրա:

ՀՀ օրենսդրությամբ սահմանվում է ռեդոմիցիլացման երկու տեսակ՝

  1. Օտարերկրյա իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ ընկերության տեղափոխումը ՀՀ իրավազորության ներքո
  2. ՀՀ գրանցված իրավաբանական անձի ռեդոմիցիլացունը, այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ընկերությունը այլ պետության իրավազորության ներքո տեղափոխելը

Այս հոդվածում մենք ուսումնասիրելու ենք Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ընկերության ռեդոմիցիլացման իրավական կարգավորումը:

Սկզբից նշենք, որ ընկերության ռեդոմիցիլացումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, երբ դրա հնարավորությունն արգելված չէ իր կանոնադրությամբ: Ռեդոմիցիլացման առաջին փուլն ընթանում է ընկերության անձնական օրենքով սահմանված կարգով: Ենթադրենք՝ Կիպրոսում գրանցված ընկերության կառավարման մարմնի կողմից ընդունվել է ընկերության գրանցման երկիրը Հայաստան տեղափոխելու մասին որոշում: Այս դեպքում ռեդոմիցիլացման ընթացակարգը սկսվում է Կիպրոսում և բոլոր գործողությունները պետք է համապատասխանեն այդ պետության օրենսդրությանը: Արդյունքում Կիպրոսում իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմինն ընդունոմ է ընկերության ռեդոմիցիլացման մասին որոշում: Նշված որոշումը պարտադիր նախապայման է փաստաթղթերի փաթեթը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը ներկայացնելու համար:  

Օտարերկրյա իրավաբանական անձը կարող է ռեդոմիցիլացվել Հայաստանում օրենքով սահմանված պահանջներին համապատասխանող կանոնադրություն ունենալու և օտար երկրում որպես տվյալ երկրի իրավաբանական անձ գրանցումը դադարեցնելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու արդյունքում։

Սույն ինստիտուտի հիմնական առավելությունն այն է, որ գրանցման երկրի փոփոխության արդյունքում պահպանվում են ՀՀ-ում նոր գրանցված ընկերության (կազմակերպության) բոլոր իրավունքները և պարտականությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: 

Հայաստանում ռեդոմիցիլացման գործընթացը սկսվում է նախնական դիմումը բոլոր անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հետ միասին գրանցումն իրականացնող մարմնին ներկայացնելուց հետո: Դիմումի մեջ պետք է նշել ընկերության ընտրած կազմակերպա-իրավական ձևը: Եթե դիմումը գործակալությանը ներկայացնելուց հետո չեն հայտնաբերվում ռեդոմիցիլացումը բացառող որևիցե հանգամանքներ, պետական ռեգիստրն իրականացնում է իրավաբանական անձի նախնական գրանցումը, որի վերաբերյալ դիմումատուին տրամադրվում է համապատասխան քաղվածք գրանցամատյանից:   

Նախնական գրանցման ժամանակ կամ դրա իրականացումից հետո լիազոր մարմինը տրամադրում է ռեդոմիցիլացվող իրավաբանական անձին շարունակականության նախնական փաստաթուղթ: Դրանից հետո իրավաբանական անձը պետք է ներկայացնի  գործակալությանն օտարերկրյա պետությունում որպես տվյալ երկրի իրավաբանական անձի գրանցումը դադարելու կամ ռեդոմիցիլացման վերաբերյալ տեղեկությունները գրանցելու վերաբերյալ փաստաթղութը: Այդ փաստաթուղթը պետք է վավերացնել փաստաթղթերի միջազգային վավերացման (հյուպատոսական վավերացում կամ ապոստիլ) պահանջների պահպանմամբ: Բացի այդ, անհրաժեշտ է կատարել այդ փաստաթղթի նոտարական կարգով վավերացված թարգմանությունը:

Նախորդ պարբերությունում նշված գործողությունները կատարելուց հետո ռեգիստրն իրականացնում է օտարերկրյա պետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման վերջնական գրանցումը և տրամադրում է դիմումատուին շարունակականության փաստաթուղթ: 

Կարևոր նյուանս՝ ըստ ընդհանուր կանոնի՝ լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա իրավաբանական անձը լիցենզիա ստանալու համար կարող է դիմել լիցենզավորող մարմիններին ռեդոմիցիլացման նախնական գրանցման պահից

Նախկինում արտերկրում գրանցված ընկերությունը ՀՀ իրավական դաշտ տեղափոխելու համար անհրաժեշտ էր լուծարել ընկերությունը, վաճառել դրա ակտիվները և գրանցել ՀՀ տարածքում նոր իրավաբանական անձ: Սակայն այս պահին կարգը զգալիորեն պարզեցվել է, որն էականորեն նվազեցնում է ժամանակի և նյութական միջոցների ծախսը:

18.01.2017

Вернуться