Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Կազմակերպությունների մասնաճյուղերի, ներակայացուցչությունների և հիմնարկների գրանցում

Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս շատ կազմակերպություններ կարող են բախվել գործունեության տարածքի լայնացման անհրաժեշտությանը, որի հետևանքով նրանք գրանցում են իրենց կազմակերպությունների մասնաճյուղերը և ներկայացուցչությունները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մասնաճյուղը կամ ներկայացուցչությունը չի հանդիսանում անկախ իրավաբանական անձ, այլ հանդես է գալիս որպես առանձնացված ստորաբաժանում, որը տեղակայված ե իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս: Ներկայացուցչությունն իրականացնում է իրավաբանական անձի շահերի ներկայացման և պաշտպանության գործառույթները, իսկ մասնաճյուղն՝ իրավաբանական անձի բոլոր գործառույթները կամ դրանց որևէ մասը, այդ թվում` ներկայացուցչությունը: Իրավաբանական անձի հիմնարկ է համարվում ոչ առևտրային բնույթի գործունեություն իրականացնելու համար ստեղծած իրավաբանական անձի կազմակերպությունը, որը նույնպես չի հանդիսանում իրավաբանական անձ:

Իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում բացելու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Եթե դուք ցանկանում եք իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ բացել, սկզբից պետք է ձևակերպել որոշ փաստաթղթեր, որոնք հետագայում պետք է ներկայացվեն ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: Դրանք կազմվում և ներկայացվում են գործակալությանը ավանդական թղթային ձևով կամ էլեկտրոնային եղանակով՝ համացանցի միջոցով: Հանձնված դիմումն ուսումնասիրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում և այդ ժամկետը լրանալուց հետո իրականացվում է մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի գրանցումը, եթե ուսումնասիրության արդյունքում հաստատվի, որ բոլոր փաստաթղթերը կազմվել են ՀՀ օրենսդրության բոլոր պահանջների պահպանմամբ:

Եթե մենք խոսենք իրավաբանական անձանց մասնաճուղերի, ներկայացուցչությունների կամ հիմնարկների պետական գրանցման համար գործակալություն ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի մասին, պետք է նշել դրանցից հետևյալները՝

  • տնօրենի, ստորաբաժանման ղեկավարի կամ լիազորված անձի կողմից ստորագրած դիմում, որը պարունակում է հիմնադիր իրավաբանական անձի գրանցման համարի և անվանման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ստորաբաժանման ղեկավարի տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալներ և այլն).
  • իրավաբանական անձի լիազոր մարմնի կողմից տրված՝ մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին որոշում, ինչպես նաև ղեկավար նշանակելու մասին որոշում.
  • լիազոր մարմնի կողմից ստորագրած՝ մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի կանոնադրություն.
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

Իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների փոփոխությունների գրանցման համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • ստորաբաժանման (հիմնարկի) ղեկավարի կամ հիմնադրի լիազոր մարմնի կողմից ստորագրած դիմում.
  • կատարվող փոփոխությունների մասին լիազոր մարմնի որոշում.
  • կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը.
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

ՀՀ-ում օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղ, ներկայացուցչություն և հիմնարկ բացելու համար ներկայացվող լրացուցիչ պահանջներ

Հայաստանում առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ բացելու մտադրություն ունեցող օտարերկրյա իրավաբանական անձինք պետք է հիշեն մի շարք առանձնահատկությունների առկայության մասին: Այդ առանձնահատկությունները կայանում են նրանում, որ բացի վերոհիշյալ փաստաթղթերից օտարերկրյա իրավաբանական անձը պետք է ներկայացնի՝ իր պետության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված քաղվածքը կամ իրավաբանական անձի կարգավիճակը հաստատող այլ հավասարազոր փաստաթուղթը, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրության և այլ հիմնադիր փաստաթղթերի պատճենները: Այդ փաստաթղթերը պետք է նախապես անցնեն հյուպատոսական օրինականացման կամ ապոստիլավորման գործընթացները (կախված փաստաթղթի տրման երկրից), թարգմանվեն հայերեն լեզվով և վավերացվեն նոտարական կարգով:

Եթե օտարերկրյա իրավաբանական անձի կանոնադրությունը չի պարունակում որևէ տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումներ կամ հիմնարկներ ստեղծելու լիազորություններով օժտված մարմինների վերաբերյալ կամ ընդհանրապես չունի հիմնադիր փաստաթղթեր, ապա վերոնշյալ փաստաթղթերի փոխարեն պետք է ներկայացնել հիմնադիր փաստաթղթերի ցանկի վերաբերյալ տեղեկանք և տեղեկանք առ այն, որ առանձնացված ստորաբաժանում ստեղծելու մասին որոշում ընդունող մարմինը օժտված է նման լիազորություններով:   

Եթե մասնաճյուղ, ներկայացուցչություն կամ հիմնարկ բացելու մտադրություն ոնեցող կազմակերպության հիմնադիրը հանդիսանում է օտարերկրյա քաղաքացի, ապա բացի ցանկում նշված փաստաթղթերից նա պետք է տրամադրի իր անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր) պատճենը՝ հայերեն լեզվով թարգմանած և նոտարական կարգով վավերացրած:

Իրավաբանական անձանց մասնաճյուղերի, ներկայացուցչությունների և հիմնարկների գրանցման գործընթացը բավականին բարդ է և պահանջում է որոշակի մասնագիտական և պրակտիկ գիտելիքներ: Եթե դուք ցանկանում եք գրանցել հայկական կամ օտարերկրյա կազմակերպության առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ, կարող եք դիմել մեզ իրավական աջակցություն ստանալու համար: Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը երկար տարիների ընթացքում իր հաճախորդներին տրամադրում է նման ծառայություններ և կգործադրի բոլոր անհրաժեշտ ջանքերն օտարերկրյա իրավաբանական անձի մասնաճյուղի, ներկայացուցչության կամ հիմնարկի արագ և խնդրազուրկ գրանցման համար: Բացի այդ, մեր փաստաբանական գրասենյակը կօգնի ձեզ առանձնացված ստորաբաժանման իրավաբանական հասցեի տրամադրման հարցում: 

23.10.2015

Вернуться