Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձանց պետական գրանցման կարգը
Իրավաբանական անձի պետական գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) կողմից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից գրանցվող կազմակերպությունների (բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական ընկերություններ, պայմանագրային ներդրումային ֆոնդեր և ֆինանսկան այլ կազմակերպություններ, այդ թվում դրանց մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և հիմնարկները):
Ընդ որում, առևտրային իրավաբանական անձանց գրանցման համար դիմումը կարող է ներկայացվել Գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ իրավաբանական անձի գործունեության վայրից, իսկ ոչ առևտրային իրավաբանական անձանց գրանցումը կատարվում է Գործակալության Երևան քաղաքի սպասարկման գրասենյակի կողմից:
Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման կարգը նախատեսված է <<Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին>> ՀՀ օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1194-Ն որոշմամբ:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն՝
ա) իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը.
բ) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընտրված հիմնադիրների կողմից:
Դիմել կարող է նաև դիմելու իրավունք ունեցող անձանց կողմից լիազորված ցանկացած անձ:
Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար Գործակալություն է ներկայացնում` ա) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
բ) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.
գ) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (վճարման անդորրագիր, e-payments.am էլեկտրոնային վճարման համակարգի միջոցով կատարված վճարում և այլն).
ե) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց (հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ և այլն) վերաբերյալ հատուկ օրենքներով կարող են նախատեսվել նաև պետական գրանցման համար պարտադիր ներկայացման ենթակա այլ փաստաթղթեր:
Իրավաբանական անձի պետական գրանցման մասին դիմումը կազմվում է տեղում Գործակալության աշխատակցի կողմից՝ վերջինիս ներկայացված համապատասխան փաստաթղթերի և տեղեկություների հիման վրա:
Իրավաբանական անձի պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը դիմողը ներկայացնում է Գործակալություն թղթային կրիչի վրա՝ անձամբ կամ լիազորված անձի միջոցով: Եթե անձն ունի էլեկտրոնային ստորագրություն, ապա գրանցումը կարող է կատարվել համացանցի օգնությամբ՝ https://www.e-register.amպաշտոնական կայքի միջոցով:
Ընդ որում, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գրանցման դեպքում, եթե անձը (անձինք) ցանկանում է օգտվել ՍՊԸ-ի գրանցման համար հաստատված տիպային փաստաթղթերից, ներկայանում է Գործակալության սպասարկման համապատասխան գրասենյակ՝ իր հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և Գործակալության աշխատակցին հայտնելով գրանցման համար անհրաժեշտ տեղեկություններ:
Անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը Գործակալություն ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվաընթացքում Գործակալությունը պետք է կատարի համապատասխան պետական գրանցումը: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տիպային փաստաթղթերի հիման վրա պետական գրանցումը կատարվում էանմիջապես: Առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ համապատասխան օրենքներով կամ այլ օրենքներով կարող են սահմանվել պետական գրանցման այլ ժամկետներ:
Իրավաբանական անձը ստեղծված է համարվում պետական գրանցման պահից: Իրավաբանական անձը համարվում է գրանցված միասնական պետական գրանցամատյանում օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:
Առևտրային կազմակերպությունների պետական գրանցման գրանցման համար պետական տուրք չի գանձվում:
Ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման տուրքը կազմում է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ, որն անհրաժեշտ է վճարել հետեւյալ գանձապետական հաշվին՝, բացառությամբ կուսակցությունների:
ՀՀ օրենքով նախատեսվում են նաև իրավաբանական անձի գրանցումը մերժելու հիմքեր:
Առեւտրային կազմակերպությունների կանոնադրության անհամապատասխանությունն օրենքին հիմք չէ իրավաբանական անձի պետական գրանցումը մերժելու համար:
Իրավաբանական անձի գրանցման մերժումը դրա ստեղծման աննպատակահարմարության պատճառաբանությամբ չի թույլատրվում: