Փոփոխություն է կատարվել Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում, մասնավորապես օրենքի 24-րդ հոդվածը լրացվել է 4-րդ մասով, այն է՝ շահույթը բաշխվում է շահույթի բաշխման մասին որոշումն ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում։ Այս դրույթը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շահութաբաժինների վճարման մասին ընդունված որոշումների վրա։ Փոփոխություն է կատարվել նաև օրենքի 38-րդ հոդվածում՝ արտահերթ ժողով հրավիրելու կարգը, մասնավորապես` եթե ընկերությունում….
Կիբերհանցագործությունները համակարգչային սարքերի միջոցով կատարվող հանցագործություններն են։ Առավել տարածված տեսակներն են համակարգչային ծովահենությունը, առցանց խաբեությունները, համակարգչային համակարգերի դեմ հարձակումները, անձնական տվյալների գողությունը, անօրինական կամ արգելված տեղեկատվության տարածումը: Անձնական տվյալներ գողացող անձինք կարող են օգտագործել Ձեր համարն ու լավ վարկային պատմությունը՝ Ձեր անունից նոր վարկերի դիմելու համար։ Հետո նրանք օգտագործում են վարկային քարտերն ու չեն վճարում հաշիվները։ Դուք….
Գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար, հրավերներով մասնակիցներին ներկայացվում են ձևական պահանջ կրող պայմաններ, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում….
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայսիս 3-ին ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի Ալ-Սայեղիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ԱՄԷ հետ համագործակցությունը, և վերջին շրջանում երկկողմ տնտեսական կապերի ակտիվացումը, նաև զբոսաշրջության ոլորտում նկատվող աճի միտումները վկայում են Հայաստան-ԱՄԷ համագործակցության զարգացման դրական դինամիկայի….
ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգին անցնելը՝ փոխվարչապետն անդրադարձել է երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: «Ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է….
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ կառավարության կառուևցվածքի փոփոխություն ենթադրող օրենքը: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ….
մայիսի 31 – ից հունիսի 3-ը Ծաղկաձորում տեղի կունենա “Եվրասիական տնտեսական միություն.Հայաստան-համագործակցություն” 5 – րդ գործարար համաժողովը : Համաժողովի թեման է “Եվրասիական տնտեսական միություն.համագործակցության հինգ տարի, ձեռքբերումներ և նոր հնարավորություններ”: Միջոցառման ծրագիրը ներառում է սեկցիոն նիստեր, որոնց ընթացքում հանդես կգան ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները ՝ Հայաստանի պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ: Նախատեսվում է նաեւ շփումների փոխանակում եւ….
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում մաքսատուրքերի բարձրացմանը, այդ թվում՝ երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերին, նախ նշեց, որ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբերին գնաճի հետ կապված տրամադրություններ կային, սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում գնաճային ցածր ֆոն է եղել: Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականին էլեկտրամոբիլների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից։ «Նախ՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում….
Գործադիրը հավանության է արժանացել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում: Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ…..
Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում 3 ամսվա ընթացքում աշխատելու իրավունք կստանան առանց վիզայի: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը ։ Այս մասին երկուշաբթի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ։ Այս համաձայնագիրը նմանատիպ իրավունք կտա նաև Հայաստան ժամանող Արգենտինայի քաղաքացիներին։ “Հայաստանում իրականացվող արգենտինական ընկերությունների….
Թե մի բանով միահամուռ հիացած է հասարակությունը նոր կառավարությունից՝ դա քաղցկեղի անվճար վիրահատություններն են։ Անվճար՝ այսինքն պետպատվերով։ ԱՆ-ն հայտարարեց նաև, որ քննարկվում է ճառագայթային և քիմիաթերապիայի անվճար դարձնելու հարցը։ Նման դեպքում՝ մի քանի անգամ կաճեն պահանջվող ֆինանսական միջոցները։ Միանգամայն ողջունելով նախարարի հայտարարությունը, որ ուռուցքային վիրահատությունների ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ցանկալի է տեղեկանալ՝ տարեկան….
Հայաստանում խստացվելու են վիճակախաղերի և դրամախաղերի կազմակերպման պայմանները ։ ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների մշակած “Վիճակախաղերի մասին” օրենքում փոփոխությունների նախագծին: Կառավարության եզրակացությունը օրենքով սահմանված կարգով կներկայացվի երկրի խորհրդարան։ Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարը , օրինագծի հեղինակներն առաջարկում են Սահմանափակել խաղային ավտոմատների եւ այլ ազարտային խաղերի գործունեությունը, ներառյալ տոտալիզատորները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է….