Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում աշխատանքի իրավունք կստանան առանց վիզայի 3 ամիս ժամկետով

Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում 3 ամսվա ընթացքում աշխատելու իրավունք կստանան  առանց վիզայի: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը ։ Այս մասին երկուշաբթի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ։

Այս համաձայնագիրը նմանատիպ իրավունք կտա նաև Հայաստան ժամանող Արգենտինայի քաղաքացիներին։
“Հայաստանում իրականացվող արգենտինական ընկերությունների ծրագրերի շրջանակներում մի քանի հարյուր երիտասարդներ ամեն տարի այցելում են մեր հանրապետություն ։ Մեր կողմից միայն մոտ 100 ուսանող է սովորում Արգենտինայում”, – պարզաբանել է փոխարտգործնախարարը ։

armeniasputnik.am

Вернуться