Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում 3 ամսվա ընթացքում աշխատելու իրավունք կստանան  առանց վիզայի: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը ։ Այս մասին երկուշաբթի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ։ Այս համաձայնագիրը նմանատիպ իրավունք կտա նաև Հայաստան ժամանող Արգենտինայի քաղաքացիներին։ “Հայաստանում իրականացվող արգենտինական ընկերությունների….

Ժամանակակից պայմաններում ավելի ու ավելի հաճախ են լինում դեպքեր, երբ քաղաքացիները, գտնվելով երկրի սահմաններից, ցանկանում են ամուսնանալ: Նման իրավիճակները հաճախակի տարածում են ստացել նաև Հայաստանում։ Որոնք են օտարերկրյա պետության տարածքում ամուսնության պատճառները: Պատճառները տարբեր են: Օտարերկրյա որոշ զույգեր ստիպված գնում են այդ քայլին այն պատճառով, որ մշտապես բնակվում են այդ պետության տարածքում, աշխատանքային միգրանտներ են….

ՀՀ կառավարությունը 2017 թ-ի մարտի 16-ի նիստին սահմանել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ: 2017 թ-ի մարտի 22-ից ԱՄԷ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ տարածք առանց վիզայի: Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներն իրավունք ունեն մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր՝ 1 տարվա ընթացքում:  Նշենք, որ նախկինում ՀՀ տարածք մուտք գործելու համար ԱՄԷ քաղաքացիները….

Կառավարությունը համաձայնություն է տվել «2000 թ. սեպտեմբերի 25-ի՝ ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ քաղաքացիների և ՌԴ քաղաքացիների առանց արտոնագրերի այցելությունների մասին համաձայնագրում հայտագրերի փոխանակման ձևով փոփոխություններ կատարելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ….

Եթե օտարերկրյա քաղաքացին ցանկանում է բնակվել Հայաստանում կամ ցանկանում է ընդհանուր կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն, ապա նա առաջին հերթին պետք է ձևակերպի այն փաստաթղթերը, որոնք թույլ կտան ստանալ կացության կարգավիճակ և իրավունք կտան օրինական մնալ ՀՀ տարածքում: Կա 3 տեսակի կացության կարգավիճակի եւ բնակության: ժամանակավոր, որի դեպքում տրվում է ժամանակավոր ռեզիդենտ քարտ; մշտական, որի….

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերումը եւ դադարեցումը կարգավորող նորմերն ամրագրված են “քաղաքացիության մասին” Հայաստանի Հանրապետության 1995 թվականի նոյեմբերի 6-ի օրենքում: 18 տարին լրացած և Հայաստանի Հանրապետության տարածքում կամ նրա սահմաններից դուրս բնակվող կամ բնակված յուրաքանչյուր գործունակ անձ կարող է դիմել ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար, եթե նա: Վերջին 3 տարիների ընթացքում օրինական հիմունքներով մշտապես բնակվել է….

Օտարերկրացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի արտոնագրերի (վիզաների) հիման վրա: Սույն հոդվածում մենք ուսումնասիրելու ենք ՀՀ սահմանը հատելու համար անհրաժեշտ վիզաների տեսակները: Սկզբից նշենք, որ մի շարք պետությունների քաղաքացիներն ազատված են մուտքի արտոնագիր ստանալու պարտականությունից և իրավունք ունեն յուրաքանչյուր տարվա ընթացքում որոշակի ժամկետով գտնվել Հայաստանի տարածքում (տարբեր պետությունների քաղաքացիների համար այդ ժամանակահատվածի տևողությունը սահմանվում….

04.05.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ Երկքաղաքացիության առավելությունները:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու համար, եթե՝ օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում. կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Առանց 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման`….

Օտարերկրացիները մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում որպես կանոն` մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա: Առանց մուտքի վիզայի ՀՀ կարող են մուտք գործել հետևյալ պետությունների քաղաքացիները` Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Մոլդովա: Այս պետությունների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր….

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում օտարերկրացիներն ունեն ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ և պարտականություններ, եթե ՀՀ սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ: Օտարերկրացին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ   սահմանված կարգով ունի սեփականության, աշխատանքի, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու և այլ իրավունքներ: Օտարերկրյա քաղաքացին ՀՀ վճարում է հարկեր, տուրքեր և կատարում այլ պարտադիր վճարումներ`ՀՀ օրենսդրությամբ սահմանված….

Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիությունը ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը  անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ….