Visa-free regime

Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ

ՀՀ կառավարությունը 2017 թ-ի մարտի 16-ի նիստին սահմանել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ:

2017 թ-ի մարտի 22-ից ԱՄԷ քաղաքացիները կկարողանան մուտք գործել ՀՀ տարածք առանց վիզայի: Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիներն իրավունք ունեն մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր՝ 1 տարվա ընթացքում: 

Նշենք, որ նախկինում ՀՀ տարածք մուտք գործելու համար ԱՄԷ քաղաքացիները ստանում էին այցելության վիզա, որը տրամադրվում էր 21 կամ 120 օր ժամկետով:

ՀՀ կառավարության պաշտոնական կայք

20.03.2017

Вернуться