Գնման գործընթացների շրջանակում բացահայտված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ պայմանավորված կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ առկա կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնման գործընթացների արդյունավետվությունը  և ընթացակարգերին մասնակցելու գրավչությունը, այդ թվում՝ փոքր և սկսնակ բիզնեսի համար, հրավերներով մասնակիցներին ներկայացվում են ձևական պահանջ կրող պայմաններ, պայմանագրերի կատարման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ստանում….

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն  լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում մաքսատուրքերի բարձրացմանը, այդ թվում՝ երրորդ երկրներից ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքերին, նախ նշեց, որ 2018 թվականի օգոստոս-սեպտեմբերին գնաճի հետ կապված տրամադրություններ կային, սակայն սեպտեմբերից հետո Հայաստանում գնաճային ցածր ֆոն է եղել: Այնուհետև վարչապետը հիշեցրեց, որ 2020 թվականին էլեկտրամոբիլների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից։ «Նախ՝ ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում….

Հայաստանի Հանրապետությունը ոչ պակաս կարեւոր ֆիգուր է համաշխարհային տնտեսական շուկայում։ Օրենսդիրը առավելագույն շահավետ պայմաններ է ստեղծում ինչպես ներմուծման, այնպես էլ նրա տարածքում արտադրանքի արտահանման համար ։ 2015թ. հունվարին Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ), դրանով իսկ ստացել է հետևյալ արտոնությունները միջազգային ասպարեզում: * ԵԱՏՄ անդամ երկրների տարածքից հումքի անմաքս ներմուծում; * Ապրանքների փոխադարձ տեղափոխման….

Կառավարության 2015 թվականի որոշման համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող այն 865-Ն ապրանքները , որոնց քանակը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմը, համարվում են ակնհայտ առևտրային: Վերոնշյալ որոշման դրույթները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքանիներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա,….

Համաշխարհային բանկի կողմից 2017 թվականի սկզբի դրությամբ իրականացված մոնիթորինգի արդյունքներով Հայաստանը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը Doing Business միջազգային վարկանիշում ՝ 190 երկրների ցուցակից 43-ից բարձրանալով 38-րդ հորիզոնական: Ներկայացնում ենք հակիրճ տեղեկատվություն իրավաբանական անձի միջոցով բիզնես վարելու առանձնահատկությունների, հարկման որոշ ասպեկտների և Հայաստանի Հանրապետությունում բիզնեսի համար հարկային արտոնությունների մասին: Իրավաբանական անձի գրանցումը Հայաստանում բիզնես հիմնելու….

Ինչպե՞ս անցնել շրջանառության հարկին: ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը իրավունք ունեն տարին մեկ անգամ՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը շահութահարկից կամ ավելացված արժեքի հարկից անցնել շրջանառության հարկին՝ ներկայացնելով տարածքային հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:    Շրջանառության հարկին կարելի է անցնել նաև իրավաբանական անձի գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվման կամ որպես….

Շահութահարկը Հայաստանի Հանրապետությունում համարվում է ուղղակի հարկերի տեսակներից մեկը, որը ենթակա է վճարման Հայաստանում ստեղծված եւ գրանցված կազմակերպությունների եւ պայմանագրային ներդրումային ֆոնդերի կողմից, բացառությամբ օտարերկրյա կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների (ոչ ռեզիդենտների) կողմից ստեղծված կենսաթոշակային ֆոնդերի: Ռեզիդենտների համար հարկման օբյեկտ է հանդիսանում Հայաստանի տարածքում ստացված շահույթը, իսկ ոչ ռեզիդենտների համար ՝ հայաստանյան աղբյուրներից ստացվող շահույթը: Այդ շահույթը….

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ պատգամավորները ձայների 78  կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին ՀՀ Հարկային օրենսգիրքը: Ընդունված օրենսգիրքը մի շարք պատգամավորներ անընդունել համարեցին: Մասնավորապես Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրենսգրքում կան հակասություններ սահմանադրության հետ և առնվազն երկու կետով սահմանադրության խախտվում է: Միքայել Մելքումյանն ասաց, որ նոր օրենսգրքով դժվարանալու է գործարարների կյանքը՝….

2010թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել է “Եկամտահարկի մասին”նոր օրենքը ։ Սույն օրենքը սահմանել է եկամտահարկի վճարման նոր պայմանները, կարգը եւ դրույքաչափերը: Սա ուղղակի հարկ է, որը հարկ վճարողների կողմից վճարվում է Հայաստանի Հանրապետության բյուջե ։ Հարկման օբյեկտները եւ սուբյեկտները Հայաստանի Հանրապետությունում եկամտահարկը վճարվում է ֆիզիկական անձանց կողմից: Նրանց թվում կարելի է առանձնացնել ռեզիդենտներին եւ ոչ ռեզիդենտներին…..

Ակցիզային հարկը անուղղակի հարկ է, որը կապված չէ ապրանքի արժեքի, արտադրության ծախսերի հետ, այլ կախված է հարկման նպատակներից եւ բյուջեի պահանջներից: Ակցիզային հարկով հարկվում է Հայաստանի տարածքում որոշ ապրանքատեսակների իրացումը, ինչպես նաեւ որոշ ապրանքատեսակների ներմուծումը ։ Ակցիզային հարկը սահմանվում է “ակցիզային հարկի մասին”Հայաստանի Հանրապետության օրենքով: Ըստ այդ օրենքի ՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են….

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը վճարվում է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: ԱԱՀ վճարող են համարվում առևտրային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, ՀՀ տարածքում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը:  Ավելացված արժեքի հարկի օբյեկտ են հանդիսանում գործարքների հետևյալ….

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Բացելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում Հարկային նոր….