Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Շրջանառության հարկը որպես ԱԱՀ-ին և շահութահարկին փոխարինող հարկատեսակ

Ինչպե՞ս անցնել շրջանառության հարկին:

ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը իրավունք ունեն տարին մեկ անգամ՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը շահութահարկից կամ ավելացված արժեքի հարկից անցնել շրջանառության հարկին՝ ներկայացնելով տարածքային հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն:   

Շրջանառության հարկին կարելի է անցնել նաև իրավաբանական անձի գրանցման կամ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվման կամ որպես նոտար նշանակման օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայցնելու դեպքում:  

2013 թ-ից օրինական ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել է նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկը, որը վճարվում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից: Օրենքով սահմանվել է, որ շրջանառության հարկը կարող է վճարվել միայն այն դեպքում, երբ ընդհանուր շրջանառությունը չի գերազանցում 115.000.000 ՀՀ դրամը:

Այս հարկատեսակը հանդիսանում է ավելացված արժեքի հարկին և/կամ շահութահարկին փոխարինող հարկ: Առևտրային կազմակերպությունների դեպքում փոխարինվում է ավելացված արժեքի հարկը և/կամ շահութահարկը, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների դեպքում՝ ավելացված արժեքի հարկը: Այս հարկատեսակի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը (3 ամիս):

Հարկի հաշվարկը ներկայացվում է տարածքային հարկային մարմնին մինչև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակի վերջին ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը: Շրջանառության հարկով հարկվող օբյեկտ է համարվում հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում շրջանառության հարկ վճարողի կողմից մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացման շրջանառությունը (իրացումից հասույթը), ինչպես նաև ստացվող այլ եկամուտները:

Շրջանառության հարկ վճարող չեն կարող համարվել՝

  • հաստատագրված վճար և (կամ) արտոնագրային վճար վճարող անձինք` գործունեության այդ տեսակների մասով,
  • ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները և (կամ) ներմուծողները,
  • բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային ընկերությունները, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցները, գրավատները, արտարժույթի առք ու վաճառքի, արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները, ներդրումային ֆոնդերը, ֆոնդերի կառավարիչները, վճարահաշվարկային կազմակերպությունները, խաղատների, շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեություն իրականացնողները, աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող կազմակերպությունները,
  • համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձինք:

Օրենքոմ սահմանվում են նաև մի շարք այլ դեպքեր, երբ առևտրային կազմակերպությունները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը չեն կարող համարվել շրջանառության հարկ վճարողներ:

Շրջանառության հարկ վճարողները դադարում են այդպիսիք համարվելուց, եթե ընթացիկ տարում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների (կատարված աշխատանքների) իրացման շրջանառությունը գերազանցել է 115.000.000 դրամը:

Շրջանառության հարկ վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար շրջանառության հարկը հաշվարկում են հարկվող օբյեկտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով՝

  • Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտներ՝ 5%
  • Արտադրական գործունեությունից եկամուտներ՝ 3.5%
  • Վարձակալությունից եկամուտներ, տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ թվում` անշարժ գույքի) օտարումից եկամուտներ՝ 10%
  • Նոտարական գործունեությունից եկամուտներ՝ 20%
  • Այլ գործունեության (եկամուտների) տեսակներից եկամուտներ՝ 5%

Հարկվող օբյեկտը թաքցնելու կամ պակաս ցույց տալու, ինչպես նաև առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարից սույն օրենքով սահմանված ապրանքների ձեռք բերման ծախսերի, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարից չնվազեցվող և փոխանցվող գումարների մասով նվազեցումներն ավելի կատարելու դեպքում գանձվում է դրա արդյունքում պակաս հաշվարկված շրջանառության հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 100 տոկոսի չափով:

21.11.2016

Вернуться