Նոր հարկային օրենսգիրքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԺ պատգամավորները ձայների 78 կողմ, 19 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ անցկացրեցին ՀՀ Հարկային օրենսգիրքը:
Ընդունված օրենսգիրքը մի շարք պատգամավորներ անընդունել համարեցին: Մասնավորապես Հրանտ Բագրատյանն ասաց, որ օրենսգրքում կան հակասություններ սահմանադրության հետ և առնվազն երկու կետով սահմանադրության խախտվում է: Միքայել Մելքումյանն ասաց, որ նոր օրենսգրքով դժվարանալու է գործարարների կյանքը՝ հավելելով, որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը: Լևոն Զուրաբյանն իր հերթին նշեց, որ իրենք դեմ են քվեարկելու: Խաչատուր Քոքոբելյանն առաջարկեց հետաձգել քվեարկություն և կատարել անհրաժեշտ փոփոխությունները:
Նշենք, որ նոր Հարկային օրենսսգքրի որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն արդեն հաջորդ տարվանից, հիմնական մասը՝ 2018-ից, իսկ գյուղատնտեսության մասով 2025 թվականից:
04.10.2016