Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ավելացված արժեքի հարկի վճարման մասին

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը վճարվում է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: ԱԱՀ վճարող են համարվում առևտրային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, ՀՀ տարածքում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը: 

Ավելացված արժեքի հարկի օբյեկտ են հանդիսանում գործարքների հետևյալ տեսակները՝

  • ապրանքների մատակարարումը
  • ծառայությունների մատուցումը
  • անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը, ապրանքների անհատույց մատակարարումը կամ ԱԱՀ վճարողների կողմից անհատույց ծառայությունների մատուցումը կամ նրանց ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը՝ տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով
  • «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը
  • առանց իրավաբանական անձ ձևավորելու համատեղ գործունեություն իրականացնելու համար որպես ներդրում ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը

Ավելացված արժեքի հարկով հարկվում է ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, սակայն պետք է հիշել, որ որոշ գումարներ չեն կարող համարվել հարկման օբյեկտ:

Այսպես, ԱԱՀ-ով չեն հարկվում՝

  • պետական տուրքերի գումարները
  • հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները
  • իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի և փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի փոխանցումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները
  • տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհների կամ այլ ձևով այնպիսի գումարների ստացումը, որոնց դիմաց գումարներ ստացողների մոտ, ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում
  • ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը
  • Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ապրանքների արտահանման գործարքները
  • անհատ ձեռնարկատեր և (կամ) նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անշարժ գույքի վարձակալության գործարքները
  • ինչպես նաև այլ գործարքներ

Ավելացված արժեքի հարկի տոկոսադրույքը սահմանվում է 20 %` ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ: Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 % դրույքաչափով:

ՀՀ հարկային օրենսդրությամբ նախատեսվել են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառման դեպքերը և ԱԱՀ-ի վճարումից ազատելը:

ԱԱՀ-ի վճարումից ազատվում են՝

  • հանրակրթական ուսումնական հաստատությունները, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնները, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունները, մարզադպրոցները, պրոֆտեխնիկական ուսումնարանները, որակավորման և վերաորակավորման միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունները` ուսման վարձի մասով
  • դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը
  • որոշ թունաքիմիկատների, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը
  • թերթերի և ամսագրերի իրացումը
  • թաղման բյուրոների, գերեզմանատների, ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը
  • ապահովագրական և վերաապահովագրական գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները
  • կենսաթոշակային ապահովման գործառնությունները
  • մի շարք ֆինանսական գործառնություններ և ծառայություններ
  • միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը
  • ինչպես նաև մի շարք գործունեության այլ տեսակներ

Զրոյական դրույքաչափը կիրառվում է հետևյալ գործարքների նկատմամբ՝

  • ՀՀ մաքսային սահմանից դուրս «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ
  • «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ներմուծված՝ «Վերաարտահանում» մաքսային ընթացակարգով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ
  • այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Հայաստանի Հանրապետության ներքին տարածքում
  • հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ
  • այլ տեսակի գործարքների նկատմամբ

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել է նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկը, որն ավելացված արժեքի հարկին և (կամ) շահութահարկին փոխարինող հարկ է: Այդ օրենքով սահմանվել է, որ շրջանառության հարկ վճարող կարող են համարվել անձինք, որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների իրացումից հասույթը չի գերազանցել 115.000.000 դրամը: Այս պայմանին բավարարող հարկատուն կարող է ներկայացնել իր հարկային մարմնին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն: Սակայն եթե տարեկան շրջանառության ծավալը գերազանցում է 115.000.000 դրամը, հարկատուն դառնում է ավելացված արժեքի հարկ վճարող: 

Ավելացված արժեքի հարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում եռամսյակը (3 ամիս): Վճարումները պետք է կատարվեն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-րդ օրացուցային օրը: Որոշ դասի ԱԱՀ վճարողների համար հարկային օրենսդրությամբ կարող են սահմանվել այլ հաշվետու ժամանակաշրջաններ:

ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելիս ԱԱՀ-ն պետք է վճարվի ապրանքի ներմուծման օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում: Միաժամանակ ԵՏՄ մասնակից պետություններից ապրանքներ ներմուծողներին իրավունք է տրվել փոխանցել հարկի գումարը պետական բյուջեի գանձապետական հաշվին մինչև ապրանքի ներմուծման ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրացուցային օրը: 

07.09.2016

Вернуться