Գործադիրը հավանության է արժանացել «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծերի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքով նախատեսված մի շարք վարչական տուգանքների և պետական տուրքի գծով տույժերի համար նախատեսվում է կիրառել համաներում: Մասնավորապես, նախատեսվում է վարչական իրավախախտում կատարած անձանց ազատել մինչև 2018 թ…..
ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ խստացվում է ծխախոտի վաճառքը, սահմանվում է ծխախոտի օգտագործելու սահմանափակումները, սահմանվել է չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու տուգանքի չափը: Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում: Ստորեւ ներկայացնում ենք այն վայրերի….
Շուկայի մասնակիցների միջև մրցակցությունը հանդիսանում է մեր երկրում ներդրվող և զարգացող շուկայական հարաբերությունների անբաժանելի մասը, որը թույլ է տալիս ապահովել մասնակիցների իրավունքների հավասարությունը և շուկայի կայուն զարգացումը: Այդ նպատակով ՀՀ-ում ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա,….
ՀՀ վարչական դատարանի ընդդատությունը և գործի քննության փուլերը Ներկայումս Հայաստանի դատական համակարգում գործում են ընդհանուր իրավասության դատարաններն ու վարչական դատարանը: Գործերի մեծամասնությունը քննվում է ընդհանուր իրավասության դատարաններում, սակայն վարչական իրավահարաբերությունների հետևանքով հարուցվող գործերի քննության որակը բարելավելու համար գործերի զգալի մասը դասվել է վարչական դատարանի իրավասությանը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն գործի քննությունը կարող է անցնել 3 փուլերով:….