Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Գործի քննությունը ՀՀ վարչական դատարանում և վարչական հայցի տեսակները

ՀՀ վարչական դատարանի ընդդատությունը և գործի քննության փուլերը

Ներկայումս Հայաստանի դատական համակարգում գործում են ընդհանուր իրավասության դատարաններն ու վարչական դատարանը: Գործերի մեծամասնությունը քննվում է ընդհանուր իրավասության դատարաններում, սակայն վարչական իրավահարաբերությունների հետևանքով հարուցվող գործերի քննության որակը բարելավելու համար գործերի զգալի մասը դասվել է վարչական դատարանի իրավասությանը:   

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն գործի քննությունը կարող է անցնել 3 փուլերով: Հայցը ներկայացվում է ՀՀ վարչական դատարան (I ատյան), որն կայացնում է գործն ըստ էության լուծող վճիռ: Մինչև վարչական դատարանի վճռի ուժի մեջ մտնելը այն կարող է բողոքարկվել Վերաքննիչ վարչական դատարան (II ատյան) և այնուհետև՝ վճռաբեկության կարգով գործը բողոքարկվում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ (III ատյան): Վճռաբեկ բողոքը ներկայացվում է մինչև վերաքննիչ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելը 

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, ներառյալ`

  • հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը.
  • վարչական մարմինների միջև այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
  • հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, ներառյալ` արհեստակցական միությունների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը:

Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, ընդհանուր իրավասության դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, ինչպես նաև պատժի կատարման հետ կապված գործերը։

Միմյանց հետ փոխկապակցված մի քանի պահանջներով գործը, եթե այդ պահանջներից մեկն ընդդատյա է վարչական դատարանին, իսկ մյուսը` ընդհանուր իրավասության դատարանին, քննում է այն դատարանը, որին ընդդատյա է հիմնական պահանջը։ Օրենսգրքի իմաստով հիմնական է այն պահանջը, որի լուծման արդյունքում կայացված դատական ակտը կանխորոշում է դրանից ածանցվող պահանջների լուծման ելքը։ Քաղաքացիաիրավական ածանցյալ պահանջ քննելիս դատարանը կիրառում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում վարչական դատավարության` վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված սկզբունքներին։

Վարույթը վարչական դատարանում և դրա մասնակիցները

Վարչական դատարամի գործերի մեծամասնությունը քննվում է հայցային վարույթի կանոններին համապատասխան, սակայն՝ ի տարբերություն քաղաքացիական գործերով հայցային վարույթի, վարչական գործերով դատաքննությունն ունի իր առանձնահատկությունները: Դա պայմանավորված է նրանով, որ օրենսդիրը սահմանել է իրավունքի պաշտպանության համար նախատեսված հայցատեսակների ցանկ, սակայն չպետք է մոռանալ, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա են նաև հատուկ վարույթում գործի քննության համար սահմանված կանոններ:  

Վարչական դատավարության մասնակիցներն են հայցվորը և պատասխանողը (կողմեր), ինչպես նաև երրորդ անձինք: Որպես հայցվոր հանդես են գալիս ֆիզիկական և իրավաբանական անձինք, վարչական մարմինը կամ պաշտոնական անձը, իսկ որպես պատասխանող՝ վարչական մարմինը կամ պաշտոնական անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնց դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան: Երրորդ անձինք են ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց իրավունքները շոշափվում են կամ անմիջականորեն կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով, ինչպես նաև այն պետական մարմինները կամ պաշտոնատար անձինք, որոնց լիազորություններին առնչվում է կամ կարող է առնչվել ընդունվելիք դատական ակտը։

Հայցի տեսակները վարչական դատավարությունում

Վիճարկման հայցը հայցվորին հնարավորություն է տալիս ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները): Եթե մինչև վարչական հայց ներկայացնելը միջամտող վարչական ակտը բողոքարկվել է վարչական կարգով, ապա հայցը ներառում է նաև վարչական բողոքի վերաբերյալ կայացված միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջ: Վիճարկման հայցը ներկայացվում է երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:   

Վարչական դատավարության օրենսգիրքը, որպես առանձին հայցատեսակ սահմանել է պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։ Կարևորն այն է, որ պարտավորեցման հայցը ներառում է անբարենպաստ ակտի վիճարկման պահանջ: Այս հայցատեսակը դատարան է ներկայացվում երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից: 

Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը: Բացի այդ, գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը։ Հիշեցնենք, որ ակտը համարվում է ընդունված, եթե լրացել է վարչական կառավարման մարմնի կողմից վարչական ակտ ընդունելու համար օրենքով նախատեսված ժամկետը և վերջինս չի կատարել ակտի կայացման իր պարտականությունը: Գործողության կատարման հայցը կարող է ներկայացվել հետևյալ ժամկետներում՝

  • մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից,
  • երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը,
  • եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար: 

Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել թվարկված հայցատեսակներից որևէ մեկով։ Բացի այդ, ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։

Միաժամանակ պետք է նշել, որ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը կամ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն`

  • առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
  • հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
  • դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը։

Ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցը կարող է դատարան ներկայացվել անկախ ժամկետից: Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչել այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ կատարմամբ կամ որևէ այլ կերպ իրեն սպառած գործողությունը կամ անգործությունը՝ 5 տարվա ընթացքում վարչական ակտն ուժը կորցնելու, գործողության կամ անգործության սպառվելու պահից:

Որևէ իրավահարաբերության առկայության կամ բացակայության ճանաչման վերաբերյալ հայցը դատարան է ներկայացվում 5 տարվա ընթացքում՝ իրավահարաբերության ծագման կամ դադարման պահից:

Վերոհիշյալը չպետք է ստեղծի այնպիսի տպավորություն, որ նշված հայցի տեսակները կարող են ներկայացվել միայն իրարից առանձին: Հայցվորն իրավունք ունի մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միևնույն պատասխանողի դեմ և փոխկապակցված են։ Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետևանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետևանքով։

12.05.2016

Вернуться