Կառավարությունն նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում….
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց զինվորական ծառայությունից խուսափած անձանց գումարի դիմաց քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորություն տվող օրենքի գործողության ժամկետը երկարացնելու օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկացնում է TERT.AM-ը: Հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա բոլոր 5 պատգամավորները կողմ քվեարկեցին օրենքի նախագծին դրական եզրակացություն տալու հարցին: Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ….
2003թ. սկսած 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Հայաստանի քաղաքացիները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե որոշակի գումարներ վճարելուց հետո ունեն քրեական պատասխանատվությունից ազատվելու միանգամայն օրինական հնարավորություն: Հնարավոր քրեական հետապնդումից ազատվելու և արդեն հարուցված քրեական գործը դադարեցնելու այս մեթոդը հաստատվել է “սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին”ՀՀ օրենքով:….
2017 թ-ի մարտ ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից արտոնություններ են առաջարկվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց համար: Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2017 թ-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք կարող են ազատվել քրեական հետապնդումից ՀՀ պետական բյուջե համապատասխան մուծումներ կատարելու դեպքում: Հիշեցնենք,….
Ի՞նչ ճակատագիր ունի պարտադիր՝ առանց տարկետման իրավունքի, զինծառայության անցնելու մասին օրենքի նախագիծը: Հունիսի 8-ին խորհրդարանում կայացած հարցուպատասխանի ժամանակ կառավարությունից փորձեց պարզել ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: Հիշեցնենք՝ դեռ մի քանի շաբաթ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, պատասխանելով նույն պատգամավորի հարցին, տեղեկացրել էր, որ առաջիկայում այդ օրինագիծը կներկայացվի խորհրդարանին: Նկատենք՝ Հակոբյանը և նրա գործընկեր Թևան Պողոսյանը….
Երկքաղաքացիների զինապարտությունը Երկքաղաքացիություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է կատարեն հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու իրենց սահմանադրական պարտականությունը ինչպես պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, այնպես էլ կամավոր հիմունքներով պայմանագրային զինվորական ծառայության անցնելով: Վերոնշյալը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի 1-ից հետո` առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու,այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած ինչպես նաև ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ….
Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը կամ այլ պետության քաղաքացիությունը ընդունելն ինքնին չի հանգեցնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելուն: Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է միայն ՀՀ Նախագահի հրամանագրով: Տվյալ դեպքում քաղաքացին քաղաքացիության դադարեցման մասին դիմումը անձամբ ներկայացնում է` Հայաստանի Հանրապետությունում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, իսկ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանություններ և հյուպատոսական հիմնարկներ: Քաղաքացիությունը դադարեցնելու համար անհրաժեշտ….
2003թ. դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքը: Օրենքի նպատակն է 1992 թվականի աշնանային զորակոչից մինչև 2011 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներից պարտադիր վճար մուծելու դիմաց ազատել նրանց քրեական հետապնդումից, տրամադրել զինվորական գրքույկ և հաշվառել պահեստազորում:Այդ օրենքի ուժով պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները,….