Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Կառավարությունն  նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Oրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր:

Բացի այդ, երկրորդ փոփոխությամբ նախատեսվում է կառավարության որոշմամբ մեկ անգամ տարկետում ստանալու իրավունք վերապահել այն քաղաքացիներին, որոնք մինչև 19 տարեկանը լրանալը ստացել են օրենքով սահմանված տարկետում հանրակրթական կամ առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կրթական ծրագրով սովորելու համար, սակայն նշված տարիքը լրանալու օրվա դրությամբ դեռ չեն ավարտել ուսումնառությունը:

ՀՀ պաշտպանության նախարարը նշեց  խոսքն այս պահին 11 ՀՀ քաղաքացիների մասին է, որոնց 19 տարեկանը լրացել է: Սա հիմնականում կապված է եղել իրենց ընտանիքների այլ երկրներից տեղափոխման հետ՝  կապված երկու երկրների կրթական ծրագրերի տարբերությամբ:

panorama.am

Вернуться