Military service

Կարևոր տեղեկատվություն մինչև 2017 թվականը 27 տարեկան լրացած անձանց

2017 թ-ի մարտ ամսին ՀՀ ազգային ժողովի կողմից արտոնություններ են առաջարկվել է սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձանց համար: Նախագծով նախատեսվում է, որ մինչև 2017 թ-ի մայիսի 1-ը 27 տարին լրացած և սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած անձինք կարող են ազատվել քրեական հետապնդումից ՀՀ պետական բյուջե համապատասխան մուծումներ կատարելու դեպքում:

Հիշեցնենք, որ օրենքի վերջին խմբագրությամբ քրեական պատասխանատվությունից կարող են ազատվել միայն այն անձինք, ում 27 տարին լրացել է մինչև 2015 թ-ի մայիսի 1-ը: Այն ՀՀ քաղաքացիներն, ում 27 տարին լրացել է 2015 թ-ի մայիսի 1-ից հետո այսօրվա դրությամբ չեն կարող ազատվել քրեական պատասխանատվությունից:

Սպասվում է, որ Ազգային ժողովը կընդունի այս օրինագիծը 2017 թ-ի մարտ ամսի վերջին:

Parliament.am

15.03.2017

Вернуться