ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախքան օրակարգին անցնելը՝ փոխվարչապետն անդրադարձել է երեկ մեկնարկած «Աշխատիր Հայաստան» ծրագրին: «Ծրագիրն ունի 3 հիմնական նպատակ: Ինչպես գիտեք՝ ՀՀ-ում գործազրկության հետ կապված խնդիրները բավականին լուրջ են. 2018թ. վերջի դրությամբ նոր մեթոդաբանությամբ հաշվարկված՝ գործազրկության մակարդակը կազմել է….
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզի՝ ԵՄ կողմի դիտարկումների հիման վրա լրամշակված և վերջնական տարբերակի քննարկումն էր: Հանձնաժողովի քարտուղարը ներկայացրեց ԵՄ կողմին տրամադրվելիք ճանապարհային քարտեզի վերջնական տարբերակում….
Թանկարժեք մետաղների շրջանառության իրավական կարգավորման հիմունքները բաղկացած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ կառավարության որոշումներից և այլ իրավական ակտերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է, որ քաղաքացիական իրավունքի օբյեկտն է գույքը՝ ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղ ճանաչվող գույքի տեսակները և դրանց նկատմամբ….
Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը վճարվում է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: ԱԱՀ վճարող են համարվում առևտրային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, ՀՀ տարածքում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը: Ավելացված արժեքի հարկի օբյեկտ են հանդիսանում գործարքների հետևյալ….
Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հարցը նախապես օրակարգում ներառված չէր. Հարցը քննարկելու առաջարկություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ 20 տոկոս ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017 թվականին, սակայն հաշվի առնելով ներկրողների բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում….
Հայաստանի դեղագործական շուկայի զգալի մասը կազմում են արտերկրից ներմուծված ապրանքները: Դեղերի ներմուծման և արտահանման կարգն ունի իր առանձնահատկությունները և պետք է համապատասխանի որոշ նորմատիվ պահանջներին: Սկզբից նշենք, որ դեղերն ու դեղամիջոցները կարող են ներկրվել և արտահանվել միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է 1 տարի ժամկետով: Ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրվում….
2011 թ-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ պետության կողմից հատուկ նախատեսված տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում տրամադրվում են որոշ արտոնություններ: Նման գոտիները ստեղծվում են ՀՀ կառավարության կողմից և դրանք կոչված են նպաստել տեխնոլոգիական զարգացման մակարդակի պրոգրեսին, տնտեսության աճին և նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը: Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտին հատուկ նախատեսված տարածք….
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Եվրասիական տնտեսական միության միջազգային ակտերի համաձայն՝ Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ և փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ վճարները` մաքսատուրք. մաքսավճարներ. ակցիզային հարկ. ավելացված արժեքի հարկ. Մաքսային արժեքը որպես մաքսային վճարների հաշվարկման հիմք ՀՀ տարածք ներմուծվող կամ ՀՀ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպուման ընթացքում մաքսային վճարների հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման….
Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2015 թ-ի հունվարի 2-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Ընդհանուր առմամբ փոփոխությունները պայմանավորված են այն բանով, որ ԵՏՄ անդամ երկրների տնտեսավարող սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը չունի մաքսային ձևակերպում, մաքսային սահմանին վճարման ենթակա ԱԱՀ, ակցիզային հարկ, փոխարենը` այս ամենը կատարվում է հարկային մարմիններին համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու միջոցով: Ինչպես է կատարվում ԵՏՄ….