Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Քաղվածքներ իրավաբանական անձանց պետական ռեգիստրից

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող իրավաբանական անձանց (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների) և անհատ ձեռնարկատերերի գրանցում, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու մասնաճյուղերի գրանցում և զանգվածային լրատվական միջոցների գրանցման հետ կապված գործառնությունների ապահովում:

Գրանցման ընթացքում գործակալությունը ստանում և պահպանում է իրավաբանական անձանց տվյալները, որոնք տեղեկանքի տեսքով կարող են տրվել քաղաքացիներին:

Իրավաբանական անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը կարելի է ստանալ պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակում: Այդ տեղեկատվությունը ստանալու համար դիմումատուն ներկայացնում է դիմում՝ դրան կցելով պետական տուրքի վճարման անդորրագիրը (որոշ դեպքերում այն ենթակա չէ վճարման): Տեղեկանքը տրվում է դիմումը հանձնելու պահին, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումատուին անհրաժեշտ է ստանալ կանոնադրության պատճենը: Իրավաբանական անձանց վերաբերյալ տեղեկությունները հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով (e-register): Էլեկտրոնային եղանակով տեղեկություններին ծանոթանալու համար հարկավոր է մուտքագրել 12 նիշանոց ծածկագիրը:

Տեղեկատվության տրման կարգը հաստատվում է ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ: Սահմանվում է, որ իրավաբանական անձանց միասնական ռեգիստրի մուտքն ազատ է և յուրաքանչյուր ոք ունի լրիվ կամ մասնակի տեղեկատվություն ստանալու իրավունք:

Տեղեկատվությունը կարող է պարունակել՝

  • անվանում.
  • հասցե.
  • պետական գրանցման համար.
  • իրավակազմակերպական ձևի մասին տեղեկություններ.
  • գրանցման ամսաթիվ.
  • իրավաբանական անձի հիմնադիրների մասին տեղեկություններ.
  • լուծարման փուլում գտնվելու մասին տեղեկություններ.
  • իրավաբանական անձանց իրավահաջորդության մասին տեղեկություններ.
  • իրավաբանական անձանց մարմինների մասին տեղեկություններ.
  • հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկություններ.
  • իրավաբանական անձանց գործունեության մասին տեղեկություններ.
  • տարեկան հաշվետվությունների մասին տեղեկություններ.
  • իրավաբանական անձանց կանոնադրության և հիմնդիր փաստաթղթերի պատճեններ.
  • փաստաթղթային տվյալների մասին տեղեկություններ.
  • բանկային տվյալների մասին տեղեկություններ.
  • ԱՁ-ների գրանցման համարանիշ և այլն:

Կորպորատիվ տեղեկատվության ոլորտում երկար տարիների աշխատանքի արդյունքում մեր փաստաբանական գրասենյակը մշակել է տեղեկություններ ստանալու արդյունավետ համակարգ: Միաժամանակ մենք կարող ենք առաջարկել ձեզ օտարերկրյա պետությունների` մասնավորապես ԱՊՀ պետությունների, ռեգիստրերից  տեղեկատվություն ստանալու մեր փորձը:

Եթե ձեզ հարկավոր է ստանալ պետական ռեգիստրի կողմից տրված տեղեկանքը, մեր փաստաբանական գրասենյակի կողմից տրամադրվող ծառայությունները կարող են օգտակար լինել ձեզ այս հարցում: 

26.10.2015

Вернуться