Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում աշխատանքի իրավունք կստանան առանց վիզայի 3 ամիս ժամկետով

Հայաստանի քաղաքացիները Արգենտինայում 3 ամսվա ընթացքում աշխատելու իրավունք կստանան  առանց վիզայի: Այդ նպատակով Հայաստանի կառավարությունը խորհրդարանին առաջարկում է վավերացնել երկու երկրների միջեւ ստորագրված համաձայնագիրը ։ Այս մասին երկուշաբթի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը ։ Այս համաձայնագիրը նմանատիպ իրավունք կտա նաև Հայաստան ժամանող Արգենտինայի քաղաքացիներին։ “Հայաստանում իրականացվող արգենտինական ընկերությունների….

Հայաստանի Հանրապետությունում գնումների կատարման կարգը

Հայաստանի Յանրապետությունում գնումների կատարման կարգը հիմնականում կարգավորվում է ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքով (Ընդունվել է12.2010) և այլ նորմաիրավական ակտերով, որոնցով այն փոփոխվել է, ՀՀ կառավարության Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1370-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386 -Ն….

Քաղցկեղի անվճար վիրահատությունները՝ ըստ առաջնահերթության

Թե մի բանով միահամուռ հիացած է հասարակությունը նոր կառավարությունից՝ դա քաղցկեղի անվճար վիրահատություններն են։ Անվճար՝ այսինքն պետպատվերով։ ԱՆ-ն հայտարարեց նաև, որ քննարկվում է ճառագայթային և քիմիաթերապիայի անվճար դարձնելու հարցը։ Նման դեպքում՝ մի քանի անգամ կաճեն պահանջվող ֆինանսական միջոցները։ Միանգամայն ողջունելով նախարարի հայտարարությունը, որ ուռուցքային վիրահատությունների ծախսերը պետությունը վերցնում է իր վրա, ցանկալի է տեղեկանալ՝ տարեկան….

Հայաստանում կխստացվեն վիճակախաղերի եւ դրամախաղերի կազմակերպման պայմանները

Հայաստանում խստացվելու են վիճակախաղերի և դրամախաղերի կազմակերպման պայմանները ։ ՀՀ կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԱԺ պատգամավորների մշակած “Վիճակախաղերի մասին” օրենքում փոփոխությունների նախագծին: Կառավարության եզրակացությունը օրենքով սահմանված կարգով կներկայացվի երկրի խորհրդարան։ Ինչպես նշել է ՀՀ ֆինանսների նախարարը , օրինագծի հեղինակներն առաջարկում են Սահմանափակել խաղային ավտոմատների եւ այլ ազարտային խաղերի գործունեությունը, ներառյալ տոտալիզատորները: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է….

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակը և իր աշխատակազմը շնորհավորում է Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք Ձեզ հաջողակ նոր տարի, հաջողություն, հաղթանակների ուրախություն, բարգավաճում և Ձեր բոլոր երազանքների իրականացում: Ցանկանում ենք, որ Ձեզ մշտապես շրջապատեն հավատարիմ ընկերներ և հուսալի գործընկերներ: Մենք անհամբեր սպասում ենք Ձեզ հետ հետագա համագործակցությանը գալիք տարում: Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի….

Հայաստանի Հանրապետությունում փաստաթղթերի ապոստիլ եւ հյուպատոսական օրինականացում

Եթե դուք որոշել էք տեղափոխվել արտերկիր կամ փոխել մշտական բնակության վայրը, ապա դուք պետք է օրինականացնեք, կամ տեղադրեք ապոստիլի կնիքը անրաժեշտ փաստաթղթերի վրա։ Հայաստանի Հանրապետությունում ապոստիլն ու հյուպատոսական օրինականացումը կարգավորվում են “Նոտարիատի մասին” ՀՀ օրենքով և “Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին” Հաագայի 1961 թվականի կոնվենցիայով, ինչպես նաև Հայաստանի և օտարերկրյա պետական մարմինների….

Եթե դուք պատրաստվում եք ներմուծել եւ չգիտեք, թե ինչ պետք է վճարեք եւ որքան

Կառավարության 2015 թվականի որոշման համաձայն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող այն 865-Ն ապրանքները , որոնց քանակը գերազանցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմը, համարվում են ակնհայտ առևտրային: Վերոնշյալ որոշման դրույթները չեն տարածվում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքանիներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների վրա,….

Զինծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Կառավարությունն  նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Oրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու իրավունք է ստանում զորակոչի ենթակա այն քաղաքացին, ով ընտանիքի միակ արու զավակն է և ունի Հայաստանի պաշտպանության մարտական գործողությունների կամ զինված ուժերում կամ այլ զորքերում….

Ազգային ժողովն ընդունել է կուտակային կենսաթոշակի մասին օրենքի ուղղումները

ՀՀ կառավարությունը հունիսի 11–ին արտահերթ նիստի ժամանակ ընդունել է «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքում նախատեսված փոփոխությունները, ինչպես նաև հաստատեց որոշումը, որը վերաբերում է պարտադիր բաղադրիչում պետական մասնաբաժնի ավելացմանը (5%–ից մինչև 7,5%)։ Հունիսի 21-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են «Կուտակային կենսաթոշակի մասին՚ օրենքի ուղղումները: Նախագծի համաձայն, ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ….

ԵԱՏՄ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը շուտով հավանության կարժանանա Իրանի խորհրդարանի կողմից

ԵԱՏՄ երկրները և Իրանը ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր էին ստորագրել Աստանայի տնտեսական համաժողովի ժամանակ 2018 թվականի մայիսի 17-ին։ Այն եռամյա է և նախատեսում է ազատ առևտրի գոտու ձևավորում ԵԱՏՄ և Իրանի միջև ապրանքների սահմանափակ տեսականիով։ Համաձայնագրի պայմանների համաձայն, ոչ ուշ, քան դրա ուժի մեջ մտնելուց մեկ տարի հետո կողմերը պարտավորվում են սկսել….

Այսուհետ առանց ծխի

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման» մասին նոր օրենսդրական նախագիծ: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ խստացվում է ծխախոտի վաճառքը, սահմանվում է ծխախոտի օգտագործելու սահմանափակումները, սահմանվել է չթույլատրված վայրում ծխախոտ օգտագործելու տուգանքի չափը: Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումն արգելվում է փակ տարածքներում, հասարակական վայրերում: Ստորեւ ներկայացնում ենք այն վայրերի….

Բանկային հաշիվների բացում ոչ ռեզիդենտ ընկերությունների համար Հայաստանի Հանրապետության բանկերում

Վերջերս բավական պահանջված էր Հայաստանի սահմաններից դուրս գրանցված ընկերությունների համար բանկային հաշիվների բացման ծառայությունը ։ Դա բացատրվում է մի քանի գործոններով, մասնավորապես, նրանով, որ ՀՀ արժութային օրենսդրությունը բավական լայն հնարավորություններ է ընձեռում երկրի սահմաններից դուրս դրամական միջոցներ դուրս բերելու համար, եւ նրանով, որ հայկական բանկերը բավական ճկուն են բանկային ծառայություններ մատուցելիս: Լայնորեն տարածված է հաշիվների….