Առաջին հերթին հայկական օրենսդրությամբ թույլատրվում է օտարերկրյա ներդրողների 100% բաժնեմասի տիրապետումը, ինչը թույլ է տալիս նրանց լինել գույքի միակ սեփականատերեր: Երկրորդ, Ինչպես հայտնի է, օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանի տարածքում արգելվում է հողեր ձեռք բերել որպես սեփականություն ։ Բայց քանի որ երկարաժամկետ վարձակալության պայմանագրերի կնքումը նրանց թույլատրված է, այն ընկերությունները, որոնց հիմնադիրները օտարերկրյա քաղաքացիներն են, իրավունք ունեն….

Թանկարժեք մետաղների շրջանառության իրավական կարգավորման հիմունքները բաղկացած են ՀՀ քաղաքացիական օրենսգրքից, «Թանկարժեք մետաղների մասին», «Լիցենզավորման մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքներից, ՀՀ կառավարության որոշումներից և այլ իրավական ակտերից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանվել է, որ քաղաքացիական իրավունքի օբյեկտն է գույքը՝ ներառյալ  դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները: Քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ թանկարժեք մետաղ ճանաչվող գույքի տեսակները և դրանց նկատմամբ….

Ավելացված արժեքի հարկը անուղղակի հարկ է, որը վճարվում է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման, Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում: ԱԱՀ վճարող են համարվում առևտրային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձինք, ՀՀ տարածքում գրանցված օտարերկրյա իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները, նոտարները և անհատ ձեռնարկատերերը:  Ավելացված արժեքի հարկի օբյեկտ են հանդիսանում գործարքների հետևյալ….

Կառավարությունն այսօր ընդունեց որոշում, ըստ որի՝ ԵՏՄ երկրներից Հայաստան ներկրվող մեքենաների համար  այլևս չի վճարվի 20% ԱԱՀ: Այս հարցը նախապես օրակարգում ներառված չէր. Հարցը քննարկելու առաջարկություն արեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ 20 տոկոս ԱԱՀ-ն պետք է հանվեր միայն 2017 թվականին, սակայն հաշվի առնելով ներկրողների  բողոքները՝ այն կհանվի ավելի շուտ. «Վերջին մեկ տարվա ընթացքում….

Հայաստանի դեղագործական շուկայի զգալի մասը կազմում են արտերկրից ներմուծված ապրանքները: Դեղերի ներմուծման և արտահանման կարգն ունի իր առանձնահատկությունները և պետք է համապատասխանի որոշ նորմատիվ պահանջներին: Սկզբից նշենք, որ դեղերն ու դեղամիջոցները կարող են ներկրվել և արտահանվել միայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում, որը տրվում է 1 տարի ժամկետով: Ներմուծման կամ արտահանման հավաստագիրը տրվում….

2011 թ-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ պետության կողմից հատուկ նախատեսված տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում տրամադրվում են որոշ արտոնություններ: Նման գոտիները ստեղծվում են ՀՀ կառավարության կողմից և դրանք կոչված են նպաստել տեխնոլոգիական զարգացման մակարդակի պրոգրեսին, տնտեսության աճին և նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը:   Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին: Ազատ տնտեսական գոտին հատուկ նախատեսված տարածք….

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Եվրասիական տնտեսական միության միջազգային ակտերի համաձայն՝ Հայաստանի մաքսային սահմանով ապրանքներ և փոխադրամիջոցներ տեղափոխելիս գանձվում են հետևյալ վճարները` մաքսատուրք. մաքսավճարներ. ակցիզային հարկ. ավելացված արժեքի հարկ. Մաքսային արժեքը որպես մաքսային վճարների հաշվարկման հիմք ՀՀ տարածք ներմուծվող կամ ՀՀ տարածքից արտահանվող ապրանքների մաքսային ձևակերպուման ընթացքում մաքսային վճարների հաշվարկումը կատարվում է մաքսային արժեքի հիման….

Ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են կատարվել 2015 թ-ի հունվարի 2-ից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ երկիր: Ընդհանուր առմամբ փոփոխությունները պայմանավորված են այն բանով, որ ԵՏՄ անդամ երկրների տնտեսավարող սուբյեկտների հետ հարաբերություններում Հայաստանը չունի մաքսային ձևակերպում, մաքսային սահմանին վճարման ենթակա ԱԱՀ, ակցիզային հարկ, փոխարենը` այս ամենը կատարվում է հարկային մարմիններին համապատասխան հայտարարագրեր ներկայացնելու միջոցով: Ինչպես է կատարվում ԵՏՄ….