civic organizations

Զգալի փոփոխություններ են նախատեսվում հասարակական կուսակցությունների վերաբերյալ օրենսդրության մեջ

Ազգային ժողովի այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում և հարակից օրինագծերում փոփոխություններ կատարելու փաթեթը: Նախագծին կողմ են քվեարկել 99 պատգամավորներ, ձեռնպահ եղել են 2-ը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, խորհրդարանում ներկայացնելով օրենքն ասել էր, որ նոր օրենքի միջոցով սկզբունքորեն հավասարակշռում են հանրային և քաղաքացիական հասարակության հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

Նրա խոսքերով՝ նախ և առաջ օրենքում փոխվելու են մի շարք տրամաբանական դրույթներ, որոնք իրենց հերթին տրամագծորեն փոխում են նախագծի շարադրման հաջորդականությունը ու ոգին. «Նախատեսվում է, որ ՀԿ անդամ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձիք: ՀԿ-ներին հնարավորություն է ընձեռվել զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, ներկայումս ՀԿ-ն կարող է միայն առևտրական կազմակերպություն ստեղծել ու այդ գործառույթն իրականացնել, սակայն նոր օրենքով՝ կազմակերպությունն իրավունք կունենա իր կանոնադրության սահմանված կանոններին համապատասխան իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն»:

Բացի այդ, նոր կարգավորումների համաձայն, եթե ՀԿ-ն փոխում է իր գտնվելու վայրը, ապա նախկինի պես ստիպված չի լինելու կանոնադրություն փոխել, այլ պարզապես իրազեկելու է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը: Նախատեսվում է, որ ՀԿ-ները բացի անդամներից կունենան նաև շահառուներ: 

Iravaban.net

26.10.2016

Вернуться