Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցումը

Երբեմն գործող կազմակերպությունները տարբեր պատճառներով ստիպված են լինում որոշակի փոփոխություններ կատարել իրենց գործունեության ընթացքում: Նշված փոփոխությունների պատճառները տարբեր են՝ կազմակերպության մասնակիցներից մեկի մահը, գործադիր մարմնի տեղափոխումը (հասցեի փոփոխություն), մասնակցի բաժնեմասի վաճառքը, ընկերության անվանափոխումը, կանոնադրական կապիտալի չափի փոփոխությունը և այլն:

Իրավաբանական անձանց փոփոխությունները և նրանց ստեղծման գործընթացը ենթակա են պետական գրանցման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում: Այս հոդվածում մենք ուսումնասիրելու ենք իրավաբանական անձանց փոփոխությունների գրանցման յուրահատկությունները:

Ընդհանուր դրույթներ

Իրավաբանական անձանց փոփոխությունների գործընթացը կարգավորվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքով: Օրենքի դրույթների համաձայն՝ փոփոխություններ կատարելու դիմում ներկայացվելու իրավունք ունեն տնօրենը, լիազորագրի հիման վրա գործող և նման փոփոխություններ կատարելու լիազորություններ ունեցող անձինք, ինչպես նաև օրենքով սահմանված այլ անձինք: 

Իրավաբանական անձանց փոփոխություններ կատարելու վերաբերյալ փաստաթղթերը կարող են ուղարկվել ինչպես գրավոր, այնպես էլ էլեկտրոնային եղանակով՝ համացանցի միջոցով: Եթե բոլոր փաստաթղթերը կազմված են օրենքի պահանջների պահպանմամբ, ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է գրառել այդ փոփոխությունները գրանցամատյանում:

Հարկ է նշել, որ պետական ռեգիստրը իրականացնում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների հաշվառումը, մինչդեռ կոոպերատիվների և փակ բաժնետիրական ընկերությունների մասնակիցները չեն գրանցվում գրանցամատյանում: ՓԲԸ-ների մասնակիցների հաշվառումը իրականացվում է այլ կարգով և այլ մարմնի կողմից:

Փոփոխությունները գրառելու համար պետք է գործակալություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում.
  • լիազորված մարմնի կողմից կայացրած կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին որոշում.
  • կանոնադրության փոփոխություններ, լրացումներ կամ կանոնադրության նոր խմբագրություն.
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

Միաժամանակ, ելնելով կատարվող փոփոխությունների էությունից, մենք կարող ենք նշել մի շարք այլ փաստաթղթեր, որոնք պետք է ներկայացվեն ընկերության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու համար: Ուսումնասիրենք ՀՀ առևտրային կազմակերպություններում փոփոխություններ կատարելու կարգը (ՍՊԸ և ՓԲԸ):

Գործադիր մարմնի փոփոխության դեպքում պետկ է նաև ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը՝

  • նախորդ տնօրենի (գործադիր մարմնի) լիազորությունները դադարեցնելու մասին լիազորված մարմնի որոշում, ինչպես նաև նոր տնօրեն նշանակելու մասին որոշում.
  • նոր նշանակված գործադիր մարմնի մասին տեղեկատվություններ:

Ընկերության մասնակցի բաժնեմասի օտարման հետ կապված փոփոխություններ 

Բաժնեմասի փոխանցման պետական գրանցման համար անհրաժեշտ է ներկայացնել բաժնեմասի ձեռքբերման նախապատվության իրավունքի պահպանման մասին գործադիր մարմնի հաստատումը: Այս դեպքում դիմումի մեջ պետք է նշել ընկերության նոր մասնակիցների մասին տեղեկությունները և կից ներկայացնել ընկերության բաժնեմասը ձեռք բերելու հիմք հանդիսացող փաստաթուղթը: Եթե մասնակիցը դուրս է գալիս ընկերությունից և ներկայացնում է դիմումն անձամբ, ապա դրա հետ միասին պետք է ներկայացվի գրավոր հավաստում` ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի դիմումն ընկերության կողմից ստանալու վերաբերյալ, ինչպես նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Եթե դիմումը ներկայացվում է գործակալություն ընկերության գործադիր մարմնի կողմից, ապա դրան կից պետք է ներկայացվի ընկերությունից դուրս գալու մասին մասնակցի հայտարարության պատճենը: 

Մասնակցի մահվան դեպքում նրա ժառանգը նույնպես իրավունք ունի դառնալ ընկերության մասնակից, եթե այլ բան նախատեսված չէ ՍՊԸ-ի կամ ՓԲԸ-ի կանոնադրությամբ: Այս դեպքում ժառանգը պետք է ներկայացնի ժառանգատուի բաժնեմասը ընդունելու մասին դիմումը, ժառանգության իրավունքի վկայագիրը, պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև բաժնեմասը ժառանգին փոխանցելու վերաբերյալ ընկերության բոլոր մասնակիցների համաձայնությունը, եթե նման պահանջը սահմանված է ընկերության կանոնադրությամբ: 

Օտարերկրացիների կողմից կանոնադրական կապիտալում բաժնեմաս ձեռք բերելը 

Առանձին ուշադրության է արժանի փոփոխությունների գրանցումն այն դեպքում, երբ ՀՀ ընկերության նոր մասնակից են դառնում օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա քաղաքացիներ: Օտարերկրյա իրավաբանական անձը ներկայացնում է իր պետության իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից տրված քաղվածքն ու պետական գրանցման վկայականը, որոնք պետք է թարգմանվեն հայերեն լեզվով և հաստատվեն նոտարի կողմից: Ֆիզիկական անձի դեպքում անհրաժեշտ է գործակալություն ներկայացնել անձնագրի պատճենի հայերեն տարգմանությունը՝ նոտարական վավերացմամբ: 

Կախված իրավաբանական անձի կազմակերպաիրավական ձևից, փաստաթղթերին ներկայացվող պահանջները կարող են տարբերվել: Այս կապակցությամբ շատ կարևոր է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը տրամադրել ճիշտ կազմված փաստաթղթեր՝ հակառակ դեպքում իրավաբանական անձի փոփոխության դիմումը կարող է մերժվել: Դիմեք Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակ և մենք կանենք ամեն ինչ ձեր ընկերությունում փոփոխություններ կատարելու համար: 

06.10.2015

Вернуться