Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ի՞նչպես ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ յուրաքանչյուր անձ իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետություն քաղաքացիություն ստանալու համար, եթե՝

  • օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում.
  • կարող է բացատրվել հայերեն լեզվով և
  • ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Առանց 1-ին և 2-րդ կետերով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այն անձը`

  • որն ամուսնացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ կամ ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա.
  • որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, եւ որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար.
  • որը ծագումով հայ է, այսինքն` ունի հայ նախնիներ.
  • որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն, դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից:

Առանց 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով, ինչպես նաեւ երկրորդ մասով սահմանված պահանջների պահպանման` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձանց: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն հայցող անձը քաղաքացիություն ստանալու դիմումն անձամբ պտք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին:

Երկքաղաքացիություն

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի է համարվում այն անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից բացի, ունի նաև այլ պետության (երկրների) քաղաքացիություն: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին Հայաստանի Հանրտապետության համար ճանաչվում է միայն որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաև 1995 թվականի հունվարի մեկից հետո, առանց սահմանված կարգի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից միակողմանի հրաժարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա:

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացին ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում, հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին: Ժամանակին չհայտնելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար հարկավոր փաստաթղթերը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած և գործունակ այն անձը, ով օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է ՀՀ, ով կարող է բացատրվել հայերեն լեզվով և ծանոթ է ՀՀ Սահմանադրությանը ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացնում`

  • դիմում.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագիրը եւ դրա պատճենը.
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
  • տեղեկանք առողջական վիճակի մասին.
  • տեղեկանք վերջին 3 տարվա ընթացքում ՀՀ մշտապես բնակվելու մասին:

Անձն անձամբ ԱՎ վարչությունում լրացնում է հարցաթերթիկ:

Անձը, որն ամուսնացել է ՀՀ քաղաքացու հետ կամ ունի ՀՀ քաղաքացի երեխա ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ անձամբ ներկայացնում է`

  • դիմում.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագիիրը եւ դրա պատճենը.
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
  • տեղեկանք առողջական վիճակի մասին.
  • ամուսնության վկայականը եւ դրա պատճենը.
  • ամուսնու անձնագիրը եւ դրա պատճենը կամ տեղեկանք ամուսնու քաղաքացիության մասին.
  • իր երեխայի ծննդյան վկայականը եւ դրա պատճենը կամ ՀՀ քաղաքացիությունը հաստատող վկայականը եւ դրա պատճենը, կամ ՀՀ քաղաքացու անձնագիրը եւ դրա պատճենը:

Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պատադիր չէ:

Անձն, որի ծնողները կամ նրանցից մեկը նախկինում ունեցել է ՀՀ քաղաքացիություն կամ ծնվել է Հայաստանի Հանրապետությունում, և որը 18 տարին լրանալուց հետո` 3 տարվա ընթացքում, դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար, կամ անձը, որը 1995 թվականի հունվարի 1-ից հետո, իր դիմումի համաձայն դուրս է եկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից անձամբ Հայաստանի Հանրապետությունում` ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

  • դիմում.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագիրը եւ դրա պատճենը.
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
  • ծննդյան վկայականը եւ դրա պատճենը:

Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պարտադիր չէ:

Անձն, որը ծագումով հայ է, այսինքն ունի հայ նախնիներ, անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` ՀՀ օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

  • դիմում.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագիրը եւ դրա պատճենը.
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
  • տեղեկանք առողջական վիճակի մասին.
  • աշխատանքային գործունեության մասին փաստաթուղթը.
  • ծննդյան վկայականը եւ դրա պատճենը.
  • հայկական ծագումը հաստատող փաստաթուղթը` ծնողի (պապի կամ տատի կամ քրոջ կամ եղբոր) ծննդյան վկայականը եւ դրա պատճենը կամ ազգությունը հաստատող այլ փաստաթուղթ:

Անձը լրացնում է հարցաթերթիկ:

Հայաստանի հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած անձը, ում շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, անձամբ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության օտարերկրյա պետությունում գործող դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացնում է`

  • դիմում.
  • ինքնակենսագրություն.
  • անձնագիրը եւ դրա պատճենը.
  • 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար.
  • տեղեկանք առողջական վիճակի մասին:

Անձը լրացնում է հարցաթերթիկ: Հարցաթերթիկի լրացումն անձամբ կամ ԱՎ վարչությունում պարտադիր չէ:

Քաղաքացիություն չունեցող անձը համապատասխան փաստաթղթերը ներկայացնելիս անձնագրի եւ դրա պատճենի փոխարեն ներկայացնում է՝

  • քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը և դրա պատճենը կամ ճամփորդական փաստաթուղթը.
  • Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը եւ դրանց պատճենները:

Անձն օտար լեզվով փաստաթղթերը ներկայացնում է նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունների հետ միասին:

08.05.2015

Вернуться