Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ազատ տնտեսական գոտիներում գործող հարկային արտոնությունները

2011 թ-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝ պետության կողմից հատուկ նախատեսված տարածքներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու դեպքում տրամադրվում են որոշ արտոնություններ: Նման գոտիները ստեղծվում են ՀՀ կառավարության կողմից և դրանք կոչված են նպաստել տեխնոլոգիական զարգացման մակարդակի պրոգրեսին, տնտեսության աճին և նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը:  

Ի՞նչ է ազատ տնտեսական գոտին:

Ազատ տնտեսական գոտին հատուկ նախատեսված տարածք է, որը համարվում է Հայաստանի մաքսային տարածքից դուրս գտնվող և որտեղ ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվում է որոշ առանձնահատկություններով: Այդ առանձնահատկությունները պայմանավորված են ԱՏԳ-ու շահագործողների նկատմամբ գործող հարկային արտոնությունների կիրառմամբ: Ներկայումս արդեն ստեղծվել են մի քանի նման գոտիներ և մոտակա ապագայում նախատեսվում է նոր գոտիների ստեղծում: ԱՏԳ-ի կազմակերպիչը ՀՀ կառավարությամբ հիմնադրվող կամ ընտրվող ԱՏԳ տարածքում գործունեության կազմակերպման նպատակով ստեղծվող իրավաբանական անձ է: Կազմակերպիչները չեն կարող իրականացնել ԱՏԳ-ի կազմակերպման հետ չկապված այլ գործունեություն և դրանց նպատակները հետևյալներն են՝

  • ԱՏԳ-ի ինժեներական կառույցների և ենթակառուցվածքների կառուցապատումը և օգտագործումը,
  • պայմանագրերի կնքումը թույլտվություն ունեցող շահագործողների հետ և պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունը.
  • ԱՏԳ-ի անվտանգության կանոնների առանձնահատկությունների սահմանումը.
  • ԱՏԳ-ի տարածգում սույն օրենքի պահանջների կատարան ապահովումը.
  • ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու համար համապատասխան կնքած պայմանագրային պարտավորությունների կատարման ապահովումը.
  • ԱՏԳ-ի նախորդ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացումը.
  • ԱՏԳ-ի միջազգային ճանաչմանը և շահագործողների ներգրավմանը ուղղված միջոցառումների կատարումը.
  • ԱՏԳ-ի տնտեսական գոտու շահագործման կանոնների և այլ պարտավորությունների սահմանումը և հրապարակումը:

 Կազմակերպիչը վարում է իր գործերը լիազոր մարմնի հետ: Այդ մարմնի լիազորությունները հետևյալներն են՝

  • առաջարկել ԱՏԳ-ի կազմակերպման պայմանագրում փոփոխություններ կատարել կամ լուծել այն.
  • իրականացնել ԱՏԳ-ի կազմակերպման պայմանագրում նախատեսված պարտավորությունների կատարման հսկողություն.
  • իրականացնել շահագործողների՝ թրված թույլտվությունների պահանջներին համապատասխանության ուսումնասիրություն և առաջարկություններ ներկայացնել ՀՀ Կառավարություն.
  • պահանջել կազմակերպչից ԱՏԳ-ի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ.
  • ներկայացնել ՀՀ Կառավարությանը առաջարկներ՝ տրված թույլտվությունների դադարեցման մասին:

Կազմակերպչի կարգավիճակ ստանալու համար իրավաբանական անձը պետք է ստանա ՀՀ Կառավարության թույլտվությունը՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման համար: Ազատ տնտեսական գոտիները ստեղծվում են կառավարության կամ մասնավոր անձանց նախաձեռնությամբ: Առաջին դեպքում՝ ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին որոշում ընդունելուց հետո, կազմակերպիչը նշանակվում է էկոնոմիկայի նախարարության կողմից՝ «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի կանոնների համաձայն և գնման մրցակցային երկխոսության ձևի կիրառմամբ:

Եթե ազատ տնտեսական գոտին հիմնադրվում է մասնավոր անձի նախաձեռնությամբ, հայտատուն պետք է հայտի հետ կից ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում.
  • կազմակերպչի կողմից մատուցվող ծառայությունների ցանկը և դրանց սակագները.
  • ազատ տնտեսական գոտու նկարագրոմը, ստեղծման նպատակը և գործունեության ուղությունները.
  • գտնվելու վայրը, տարածքի հատակագիծը և շինությունների նախագիծը (դրանց առկայության դեպքում).
  • գործարար ծրագիրը:

Հայտի գնահատման նպատակով ստեղծվում է մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով: Այդ հանձնաժողովը 20 աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է ներկայացված հայտը և եզրակացություն է ներկայացնում ՀՀ Կառավարությանը, որը քննարկում է ԱՏԳ-ի ստեղծման և կազմակերպիչ նշանակելու վերաբերյալ հարցերը: Էկոնոմիկայի նախարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է հայտատուին Կառավարության որոշման մասին: Եթե նախաձեռնողի հայտը բավարարվում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից 30 օրվա ընթացքում, կնքում է կազմակերպչի հետ պայմանագիր:

Շահագործողն ազատ տնտեսական գոտու տարածքում գործունեություն իրականցնող անձն է: Որպես շահագործող կարող են գործել Հայաստանում գրանցված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, կազմակերպության մասնաճյուղերը կամ ներկայացուցչությունները: Հարկ է նշել, որ թվարկված սուբյեկտները կարող են ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել միայն ազատ տնտեսական գոտու տարածքում և միայն ՀՀ Կառավարության կողմից թույլտվություն ստանալու պայմանով: ԱՏԳ-ի տարածքում գործունեություն իրականացնելու համար շահագործողի և կազմակերպչի միջև պետք է կնքվի պայմանագիր:

Շահագործողները ազատ տնտեսական գոտու տարծքում գործունեություն իրականացնելիս ազատվում են հետևյալ վճարումների կատարման պարտավորություններից՝

  • շահութահարկից.
  • ավելացված արժեքի հարկից.
  • գույքահարկից.
  • մաքսատուրքից:

Նշված թույլտվությունը ստանալու համար շահագործողի կողմից կառավարության լիազոր մարմնին ներկայացվում է գործարար ծրագիր, որի հիման վրա ընդունվելու է որոշումը: Շահագործողը պարտավոր է՝

  • ազատ տնտեսական գոտու կառուցապատումն իրականացնել՝ ծրագրով նախատեսված ձևով, և համաձայնեցնել կառուցապատումը կազմակերպչի հետ.
  • ապահովել իր գործունեության համապատասխանությունը ՀՀ օրենսդրությանը և ԱՏԳ-ի կարգին.
  • հետևել անվտանգության կանոնների և պայմանագրում նախատեսված պահանջներին:

ՀՀ Կառավարության կողմից ազատ տնտեսական գոտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար հայտատուն պետք է ներկայացնի՝

  • դիմում.
  • գործարար ծրագիր.
  • կազմակերպչի կողմից տրամադրված տեղեկանք՝ ազատ տնտեսական գոտում գործունեություն իրականացնելու պայմանների մասին:

Հանձնաժողովը 15 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է ներկայացված փաստաթղթերը և գնահատում է գործարար ծրագիրը: Դրանից հետո հանձնաժողովը ներկայացնում է եզրկացություն, որն ուղարկվում է ՀՀ Կառավարությանը, որը 21 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է թույլտվություն տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշում: Թույլտվություն տրամադրելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից՝ 3 ամսվա ընթացքում, շահագործողը և կազմակերպիչը կնքում են պայմանագիր: Նշված կողմերի միջև պայմանագիր կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ժամկետում Էկոնոմիկայի նախարարությունը տրամադրում է շահագործողի թույլտվության վկայական: Վկայական տրամադրելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում նախարարությունը պետք է ուղարկի այդ վկայականի պատճենը պետական եկամուտների կոմիտե:

Գործարար ծրագիրը գնահատում են հետևյալ չափանիշներով՝

  • արտահանման քաղաքականություն, ուղղություններ և ծավալներ.
  • ծրագրի համապատասխանությունն ազատ տնտեսական գոտի ստեղծելու նպատակներին և գործառնական տեսակին.
  • տեխնոլոգիական նորարարությունների կիրառումը.
  • աշխատատեղերի քանակը և այլ սոցիալական միջոցառումները.
  • ընդհանուր ներդրումների ծավալներ.
  • տեղեկատվություն հիմնական ռազմավարական գործընկերների մասին (առկայության դեպքում):

Շահագործողի գործունեությունը կարող է դադարեցվել ՀՀ Կառավարության որոշմամբ հետևյալ դեպքերում՝

  • շահագործողի ցանկությամբ.
  • շահագործողի և կազմակերպչի միջև պայմանգրի լուծման դեպքում.
  • ազատ տնտեսական գոտու լուծարման դեպքում.
  • թույլտվության վավերական ժամկետի լրանալու դեպքում.
  • թույլտվության պահանջների խախտման և չկատարման դեպքում.
  • ազատ տնտեսական գոտու տարածքում արգելված գործունեության տեսակներ իրականացնելու դեպքում:

Ազատ տնտեսական գոտում արգելվում է՝

  • ռադիոակտիվ նյութերի արտադրություն և առևտուր.
  • զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի արտադրություն ու առևտուր.
  • առանց Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով տրված թույլտվության թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծում, պահպանում, արտադրություն և առևտուր:

Ազատ տնտեսական գոտի մուտք գործելիս ֆիզիկական անձինք, տրանսպորտային միջոցները և ապրանքները ենթարկվում են պարտադիր մաքսային հսկողության: Պետական ծառայությունների որակի բարձրացման նպատակով ազատ տնտեսական գոտիներում գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը: Այդ սկզբունքի համաձայն՝ դիմումների ներկայացման, տեղեկատվության ստացման, տեղեկանքների ձևակերպման և մնացած այլ գործողությունները իրականացվելու են միասնական ընդունարանի կողմից, բացառությամբ՝ մաքսային հայտարարագրերի ձևակերպման հետ կապված հարցերի: Շահագործողի թույլտվությամբ չնախատեսված գործունեության տեսակները ԱՏԳ տարածքում իրականացվում են միայն շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից: Այդ անձանց գործունեությունը չի համարվելու որպես ՀՀ մաքսային տարածքից դուրս իրականացվող: Այսինքն՝ վերջիններս չեն ստանալու շահագործողների նկատմամբ կիրառվող հարկային և մաքսային արտոնությունները:

ՀՀ Կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտիները կարող են նախատեսված ժամկետից վաղ լուծարվել, սակայն այդ դեպքում կազմակերպչի և շահագործողների կրած վնասները ենթակա են պարտադիր հատուցման: Ազատ տնտեսական գոտիներում առաջացող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության հիման վրա:

07.08.2015

Вернуться