Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Փոխնակ մայրության (փոխնակության) օրենսդրական կարգավորումը

Հայաստանում երեխայի ծննդաբերության այս եղանակը լայն տարածում դեռ չի ստացել և չի համապատասխանում մարդկանց բարոյական պատկերացումներին, սակայն փոխնակ մայրության եղանակով ծնված երեխաների թիվն աստիճանաբար աճում է: Հազվադեպ չեն այնպիսի դեպքեր, երբ զանազան պատճառներով կինը չի կարող կրել իր երեխային, և ուստի փոխնակ մայրությունը որոշների համար հանդիսանում է ծնող դառնալու քիչ հնարավորություններից մեկը:

Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20-35 տարեկան այն կանայք, ովքեր սահմանված կարգով ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ:

Փոխնակ մայր լինելու իրավունք ունեն նաև վերարտադրողական տարիքի (նախկինում առնվազն մեկ անգամ ծննդաբերած 20 տարեկանից սկսած) այն կանայք, ովքեր ցանկանում են կրել հարազատների կողմից տրամադրված սաղմով հղիությունը, ենթարկվել են բժշկագենետիկական հետազոտության, որի արդյունքում չեն հայտնաբերվել փոխնակ մայր լինելու հակացուցումներ: Հայաստանի օրենսդրությամբ սահմանվում է, որ գրանցված ամուսնության մեջ գտնվող կինը կարող է փոխնակ մայր լինել միայն ամուսնու համաձայնությամբ:

ՀՀ օրենսդրության համաձայն, փոխնակ մայրությունը խստորեն արգելված է փոխնակ մայր լինելու հակացուցումներ ունեցող կանանց համար:

Փոխնակ մայր լինելու հակացուցումներն են՝ 

  • ֆիզիկական և հոգեկան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում հղիությունը և ծննդաբերությունը հակացուցված են.
  • արգանդի խոռոչի բնածին կամ ձեռքբերովի արատներ, որոնց դեպքում անհնար է սաղմերի պատվաստումը կամ հղիության կրումը.
  • ձվարանների ուռուցքներ.
  • արգանդի բարորակ ուռուցքներ, որոնք պահանջում են վիրահատական բուժում.
  • ցանկացած տեղայնացման սուր բորբոքային հիվանդություններ.
  • ցանկացած տեղակայման չարորակ ուռուցքներ:

Մինչ փոխնակ մայր դառնալը կինը պարտավոր է անցնել որոշ հետազոտություններ: Այդ հետազոտությունների ցանկը հետևյալն է՝

  • ընդհանուր և գինեկոլոգիական զննում.
  • փոքր կոնքի օրգանների գերձայնային հետազոտում.
  • արյան խմբի և ռեզուս-գործոնի որոշում.
  • արյան ընդհանուր հետազոտություն` ներառյալ մակարդելիության գործոնները (ուժի մեջ է մեկ ամիս).
  • արյան հետազոտում՝ Մարդու իմունային անբավարարության վիրուս, սիֆիլիս, հեպատիտ Բ և Ց (ուժի մեջ է երեք ամիս).
  • սեռական ճանապարհով փոխանցվող վարակների հետազոտություն (խլամիդիոզ, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ, հերպես, ցիտոմեգալիա, տոքսոպլազմա, կարմրախտ).
  • միզուկի և արգանդի վզիկի խողովակից քսուքի մանրադիտակային հետազոտություն.
  • թերապևտի եզրակացություն առողջական վիճակի և հղիությունը կրելու կարողության վերաբերյալ.
  • արգանդի վզիկի բջջաբանական քսուք (Պապանիկոլաուի քսուք).
  • հորմոնների որոշում արյան մեջ` ըստ բժշկական ցուցումների:

Փոխնակ մայրը միաժամանակ չի կարող լինել ձվաբջջի դոնոր: Երեխային կրելու և ծննդաբերելու համար փոխնակ մայրն ունի դրամական հատուցում ստանալու իրավունք: Դրա համար փոխնակ մայրը կնքում է պայմանագիր օժանդակող վերարտադրողական տեխնոլոգիաներից օգտվող անձանց (ամուսինների) կամ համապատասխան առողջապահական հաստատության հետ: Փոխնակ մոր հետ պայմանագիր կնքած վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք կրում են բոլոր այն ծախսերը, որոնք կապված են հղիության ընթացքի, ծննդաբերության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերով հաստատված բարդությունների վերացման հետ: Փոխնակ մայրն իրավունք չունի հրաժարվել իրենից ծնված երեխային հանձնել պայմանագիր կնքած անձանց՝ վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձին կամ ամուսիններին: Այդպիսով՝ փոխնակ մայրը չունի որևէ իրավունք ծնված երեխայի նկատմամբ և երեխային կենսաբանական ծնողներին փոխանցելուց հետո որևէ պարտականություն չի կրում:

Փոխնակ մայրության պայմանագիրը կնքվում է գրավոր և պետք հաստատվի նոտարական կարգով: Փոխնակ մայրը պարտավոր է բժշկական հաշվառման կանգնել հղիության վաղ ժամկետներում (մինչև հղիության 12 շաբաթը), մշտապես գտնվել բժշկի հսկողության տակ, խստորեն կատարել նրա խորհուրդները և հետևել իր առողջությանը: Եթե փոխնակ մայրը և վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվող անձինք ապրում են միմյանցից առանձին, ապա փոխնակ մայրը պարտավոր է վերջիններիս տեղեկացնել հղիության ընթացքի մասին:

 04.02.2016

Вернуться