Bringing an Application to the ECHR

Փոփոխվել են ՄԻԵԴ ներկայացվող դիմումների ձևակերպման պահանջերը

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ 2016 թ-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում Դատարանի կանոնագրքի 47-րդ հոդվածի փոփոխությունները, որտեղ սահմանված են դիմումի լրիվությանը և վավերականությանը ներկայացվող պահանջները։

Եվրոպական կոնվենցիայի կամ դրա արձանագրությունների խախտումները վկայակոչելու և մեկնաբանելու համար ներդրվել է ևս 1 լրացուցիչ էջ (ընդհանուր 2 էջ, ներկայումս նախատեսված 1 էջի փոխարեն)։ Նոր հաստատված կարգի համաձայն` իրավաբանական անձը կամ կազմակերպությունը Դատարան դիմելու դեպքում պետք է ապահովի դիմումատուի շահերը ներկայացնելու համար լիազորված անձի նույնականացման հնարավորությունը։ Այդ անձի անունը, կոնտակտային տվյալները և այլ նույնականացնող տեղեկությունները պետք է շարադրվեն դիմումի մեջ։

Դիմումն իրավաբանի կամ այլ ներկայացուցչի միջոցով ներկայացնելու դեպքում ներկայացուցչի նույնականացնող տվյալները պետք է արտացոլված լինեն դիմումի ձևաթղթում, ընդ որում դիմումատուն և ներկայացուցիչը պետք է ստորագրեն ձևաթղթի լիազորությունների բաժինը։ Դիմումատուի ստորագրությունը հաստատում է այն փաստը, որ ներկայացուցուցչին տրվել են համապատասխան լիազորությունները, իսկ ներկայացուցչի ստորագրությունը հաստատում է դիմումատուի շահերը ներկայացնելու նրա  համաձայնությունը։

ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքէջ

28.12.2015

Вернуться