ՀՀ Նախագահն նոր դատավորներ է նշանակել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամագիր է ստորագրել դատավոր նշանակելու վերաբերյալ: 

Արսեն Սարդարյանը և Դավիթ Սարգսյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ: Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Նախագահի այլ հրամանագրով Գայանե Մազմանյանը նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: Դադարեցվել են նրա՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները:

29.01.2016

Legal Portal

Вернуться