Իրավական տեսակետ Միհրան Պողոսյանին Հայաստանին արտահանձնելու վերաբերյալ
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Կարելիայի տարածքում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացումի և վատնում կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկատվության համաձայն 2011 թվականին մեղադրյալը Պանամայի օֆշորային գոտում հիմնել է երկու ընկերություն : Իր պաշտոնեական դիրքն օգտագործել է պետության անունից իր կողմից կառավարվող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելու համար։
2019 թվականի ապրիլի 13-ին Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ՝ որպիսի Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորում ընտրվի որպես խափանման միջոց: Պողոսյանը դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում ։
Այս պահին քննարկվում է նրան Հայաստանի Հանրապետություն արտահանձնելու հարցը ։
Միաժամանակ մեղադրյալի կողմից ներկայացվել է քաղաքական ապաստան տրամադրելու միջնորդություն։ Դա հիմնաորվել է նրանով , որ Միհրան Պողոսյանը ՀՀ-ում հետապնդվում է քաղաքական դրդապատճառներով ։ 2016 թ – ինՄիհրան Պողոսյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, սակայն 2017 թ-ին այն կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով:
15.01.1993 թ-ին Մոսկվա քաղաքում Հայաստանի Հանրապետության դատախազության եւ Ռուսաստանի Դաշնության դատախազության միջեւ կնքվել է իրավական օգնության եւ համագործակցության համաձայնագիր: Այս փաստաթղթով պետությունները պարտավորվում են միմյանց ցուցաբերել օգնություն , այդ թվում ՝ հանցագործություններ կատարած, անհայտ կորած անձանց հետախուզման: Օգնություն ցուցաբերելու մասին միջնորդությունը պետք է ձևակերպվի գրավոր ։ Միջնորդությունը կատարվում է այն ստանալու օրվանից մեկ ամիս ժամկետով:
Կողմերի տարածքում գտնվող անձանց հանձնումը թույլատրվում է միայն այդ պետությունների գործող օրենսդրությանը եւ միջպետական համաձայնագրերին համապատասխան։
Բացի այդ, ՌԴ Սահմանադրությունը նախատեսում է քաղաքական ապաստանի տրամադրումը:
Նման դեպքում անձը չի կարող արտահանձնվել Ռուսաստանի կողմից։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությոան 63-րդ հոդվածը թույլ չի տալիս այլ պետություններին տալ քաղաքական համոզմունքների համար հետապնդվող անձանց:
1997 թ-նի հուլիսի 21-ին Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական ապաստան տրամադրելու կարգի մասին հիմնադրույթի 2-րդ կետի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը քաղաքական ապաստան է տրամադրում այն անձանց, որոնք ապաստան են փնտրում ևիրենց երկրի կողմից կա հետապնդման իրական սպառնալիք քաղաքացիական, հասարակական-քաղաքական համոզմունքների համար, որոնք չեն հակասում միջազգային հանրության կողմից ճանաչված ժողովրդավարական սկզբունքներին և միջազգային իրավունքի նորմերին: Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքական ապաստան չի տրամադրվում, եթե:
անձը հետապնդվում է Ռուսաստանի Դաշնությունում հանցագործություն ճանաչված գործողությունների (անգործության) համար կամ մեղավոր է Միավորված ազգերի կազմակերպության նպատակներին եւ սկզբունքներին հակասող գործողությունների կատարման համար;
անձը քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, կամ նրա նկատմամբ կա օրինական ուժի մեջ մտած եւ կատարման ենթակա դատարանի մեղադրական դատավճիռ Ռուսաստանի Դաշնության տարածքում;
անձը ժամանել է երրորդ երկրից, որտեղ նրան հետապնդում չի սպառնում;
անձը ներկայացրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ;
անձն ունի երրորդ երկրի քաղաքացիություն, որտեղ նա չի հետապնդվում;
ՌԴ նախկին օրենսդրության համաձայն ՝ քաղաքական ապաստան չի տրամադրվել նաեւ երբ անձը ներկայանում էր այն երկրի քաղաքացի , որի հետ ՌԴ-ն սահմանների անայցագիր հատման մասին համաձայնագիր: Սակայն 2017 – ին այդ հիմքը ցանկից հանվել էր։
Վերադառնալով արտահանձնման հարցին ՝ նշենք, որ միջազգային պրակտիկային համապատասխան հանցագործինՀՀ իրավապահ մարմինները հանձնելու պահանջը կարող են ներլայացնել այն դեպքերում, երբ:
1) հանցագործությունը կատարվել է Հայաստանի տարածքում;
2) հանցագործը Հայաստանի քաղաքացի է;
3) հանցագործությունն ուղղված է եղել Հայաստանի դեմ եւ վնաս պատճառել նրան:
Այն հանցագործությունները,որոնց մեջ մեղադրվում է Միհրան Պողոսյանը, քրեորեն պատժելի են նաև Ռուսաստանի Դաշնության օրենսգրքով ։
Եթե պաշտպանող կողմը չտրամադրի բավարար ապացույցներ, որ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավարի նկատմամբ գործը հարուցվել է քաղաքական հետապնդման նպատակով, ապա արտահանձնումն օրինական է եւ պետք է իրականացվի մեկ ամսվա ընթացքում ։
Այս դեպքում Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տրամադրելը պետք է մերժվի։