Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Ամուսնության անվավերության օրենսդրական կարգավորումը

Ամուսնության անվավերության իրավական կարգավորումը տրված է ՀՀ ընտանեկան օրենգրքի 5-րդ գլխում: Ընտանեկան օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ ամուսնությունն անվավեր է ճանաչում դատարանը: Պետք է հաշվի առնել, որ ամուսնությունը կարող է անվավեր ճանաչվել միայն օրենքով սահմանված որոշակի հանգամանքների առկայության դեպքում: Ընդ որում, ամուսնության անվավերության հետևանքով ծագում են ամուսինների իրավունքների և պարտավորությունների վրա որոշակի ազդեցություն ունեցող իրավաբանական հետևանքներ: Թվարկենք ամուսնությունն անվավեր ճանաչելու համար անհրաժեշտ հիմքերի սպառիչ ցանկը՝

  • ամուսնությունը կնքվել է առանց տղամարդու կամ կնոջ փոխադարձ և կամավոր համաձայնության (հարկադրաբար),
  • ամուսնությունը կնքվել 18 տարին չլրացած անձանց միջև,
  • ամուսնությունը կնքվել է առանց 17 տարին լրացած անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության,
  • ամուսնությունը կնքվել է առանց 16 տարին լրացած անձի ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնության, իսկ ամուսնություն կնքելու ցանկություն ոնեցող մյուս անձի 18 տարին չի լրացել,
  • ամուսնությունը կնքվել է անձանց միջև, որոնցից առնվազն մեկը գտնվում է ավելի վաղ գրանցված ամուսնության մեջ,
  • ամուսնությունը կնքվել է մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև,
  • ամուսնությունը կնքվել է որդեգրողների և որդեգրվածների միջև,
  • ամուսնությունը կնքվել է այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկին դատարանը ճանաչել է անգործունակ,
  • ամուսինները կամ նրանցից մեկը ամուսնությունը գրանցել են առանց ընտանիք ստեղծելու մտադրության (կեղծ ամուսնություն),
  • ամուսնության մեջ գտնվող անձը ամուսնության պետական գրանցման պահին թաքցրել է մյուս ամուսնուց իր մոտ սեռավարակի (ընդ որում՝ մարդու իմունային անբավարարության վիրուսի), ինչպես նաև հոգեկան հիվանդության և թմրամոլության, թունամոլության առկայության փաստը:

Դատարանը պարտավոր է ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից 3 օրվա ընթացքում ուղարկել այդ վճռի քաղվածքը քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնին՝ ըստ ամուսնության կնքման գրանցման վայրի: Ամուսնության անվավերությունն առաջանում է ՔԿԱԳ մարմնում անվավերության պետական գրանցման պահից:

Կարևոր է հիշել, որ ըստ ՀՀ ընտանեկան օրենսգրքի ոչ բոլոր անձինքն ունեն անվավերության ճանաչման մասին պահանջ ներկայացնելու իրավունք: Օրենքով սահմանվել է, որ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջը կարող է ներկայացվել՝

  • անչափահաս ամուսնու, նրա ծնողների (օրինական ներկայացուցիչների), խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից, եթե ամուսնությունը կնքվել է ամուսնական տարիքի չհասած անձի հետ: Անչափահաս ամուսնու 18 տարին լրանալուց հետո ամուսնությունն անվավեր ճանաչելու պահանջի ներկայացման իրավունքն ունի միայն այդ ամուսինը, 
  • այն ամուսինը, ում իրավունքները խախտվել են ամուսնության կնքմամբ, եթե ամուսնությունը կնքվել է առանց մեկ ամուսնու կամավոր համաձայնության, ամուսնության կնքման արգելք հանդիսացող հանգամանքների առկայության մասին չիմացող ամուսինը, դատարանի վճռով անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալը, նախորդ չամուսնալուծված ամուսնության մեջ գտնվող ամուսինը, այլ անձինք, ում իրավունքները խախտվել են ամուսնության գրանցմամբ, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինը,
  • ամուսնության կեղծ լինելու մասին չիմացող ամուսինը:

Ամուսնության անվավերությունը բացառող հանգամանքները 

Ընտանեկան օրենսգրքով նախատեսվել է մի շարք հանգամանքներ, որոնց առկայության դեպքում ամուսնության անվավերությունը բացառվում է: Այսպես, ամուսնությունը կարող է վավեր ճանաչվել, եթե ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին գործի քննության պահին վերացել են դրա կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքները։ Կնոջ հղիության կամ երեխա ծնվելու դեպքում, կամ եթե դա են պահանջում անչափահաս ամուսնու շահերը, ինչպես նաև ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին անչափահաս ամուսնու համաձայնության բացակայության դեպքում դատարանը կարող է մերժել ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին հայցը:

Դատարանը չի կարող ամուսնությունը ճանաչել կեղծ, եթե նման ամուսնություն գրանցած անձինք մինչև դատարանի կողմից գործի քննությունը, փաստորեն, ընտանիք են կազմել։ Ամուսնության դադարումից հետո ամուսնությունը չի կարող անվավեր ճանաչվել, բացառությամբ ամուսինների միջև օրենքով արգելված ազգակցական կապի առկայության կամ ամուսնության պետական գրանցման պահին ամուսիններից մեկի կողմից այլ չլուծված ամուսնության մեջ գտնվելու դեպքերի:

Ամուսնույթյան անվավերության հետևանքները

Շատ կարևոր է, որ անվավեր ճանաչված ամուսնությունը չունի որևէ իրավաբանական ուժ՝ դրա կնքման պահից: ՀՀ ընտանեկան օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասը սահմանել է, որ դատարանի կողմից անվավեր ճանաչված ամուսնությունը չի առաջացնում սույն օրենսգրքով ամուսինների համար նախատեսված իրավունքներ և պարտականություններ, բացառությամբ հատուկ դեպքերի։ Բացի այդ, ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց միջև կնքված ամուսնական պայմանագիրը, որպես կանոն, ճանաչվում է անվավեր: 

Սակայն ամուսնությունն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելիս դատարանը կարող է ճանաչել ամուսնուց ապրուստի միջոց ստանալու` մյուս ամուսնու (բարեխիղճ ամուսնու) իրավունքը, որի իրավունքները խախտվել են նման ամուսնության կնքմամբ, իսկ մինչև ամուսնությունն անվավեր ճանաչելու պահը ձեռք բերված համատեղ գույքը բաժանելիս բարեխիղճ ամուսինն իրավունք ունի այդ գույքի բաժանման պահանջ ներկայացնելու, ինչպես նաև լրիվ կամ մասնակիորեն վավեր ճանաչելու ամուսնական պայմանագիրը։ Ամուսնությունն անվավեր ճանաչած անձանց կողմից համատեղ ձեռք բերված գույքի նկատմամբ կիրառվում են բաժնային սեփականության մասին քաղաքացիական օրենսդրության նորմերը։ Բարեխիղճ ամուսինն իրավունք ունի պահանջելու հատուցել իրեն պատճառված գույքային վնասը, ինչպես նաև պահպանելու ամուսնության պետական գրանցման ժամանակ ընտրված ազգանունը։ Ամուսնությունն անվավեր ճանաչելը չի ազդում այդպիսի ամուսնությունից ծնված կամ ամուսնությունն անվավեր ճանաչելու պահից հետո` երեք հարյուր օրվա ընթացքում, ծնված երեխաների իրավունքների վրա։

02.06.2016

Вернуться