Իրավաբանական նշանակություն ունեցող փաստի ճանաչման գործ | 17.11.2012
Գործի նախապատմություն:
Շ. Ք-ն և Ա. Ք-ն, հարազատ քույր և եղբայր են:
Նրանք իրենց հանգուցյալ քույր Հ.Ք-ի հետ բնակվել են “..” հասցեի բնակարանում: Նրանք նաև այդ նույն բնակարանի համասեփականատերեր են: Նրանք Հ.Ք-ի ժառանգորդ միակ ժառանգներն են, քանի որ վերջինս նա չի ամուսնացել, զավակներ չունի, իսկ ծնողները մահացել են:
Շ. Ք-ն և Ա. Ք-ն ցանկացել են հաստատել բարեկամական կապը մահացած Հ.Ք-ի հետ, ինչպես նաև ճանաչվեն ժառանգությունը ընդունած ժառանգներ: Նրանք դիմել են նոտարական գրասենյակ 1/3 բաժնեմասի նկատմամբ ստանալու ժառանգության իրավունքի վկայագիր, սակայն ստացել են մերժում պատճառաբանելով, որ դիմողների և վերջիններիս ծնողների ունեցած փաստաթղթերում կան տառերի տարբերություններ և բացի դա, նրանք բաց են թողել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը:
Փաստաբանի իրավական հիմնավորումները դիրքորոշումը
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186 հոդվածի 1-ին կետի` ժառանգական զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը ներառյալ դրամը, արժեթղթեր, գույքային իրավունքները և պարտականությունները: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225 հոդվածի` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը այն պետք է ընդունի:
Ժառանգությունը պայմանով կամ վերապահումով ընդունել չի թույլատրվում:
Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից թե ինչ այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:
Ժառանգության ընդունումը մեկ կամ մի քանի ժառանգների կողմից չի նշանակում դրա ընդունում մնացած ժառանգների կողմից:
Ընդունված ժառանգությունը ճառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկաող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:
Նույն օրենսգրքի 1226 հոդվածի 3-րդ կետի, եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը`
1. միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.
2. իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.
3. իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերվում են` սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերվում են անձանց ազգակցական հարաբերություններին: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192 հոդվածի, դատարանը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Հ.Ք-ի մահից հետո դիմողները տիրապետել, օգտագործել են “” հասցեի բնակարանը անընդմեջ, բարեխիցճ և բացահայտ, որպես սեփական գույք: Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186 հոդվածի 1-ին կետի` ժառանգական զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը ներառյալ դրամը, արժեթղթեր, գույքային իրավունքները և պարտականությունները: Դիմողներ ցանկացել են ժառանգել իր մոր գույքային իրավունքը, սակայն չեն կարողացել, քանի որ նոտարի կողմից ստացել են մերժում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192 հոդվածի, դատարանը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:
Փաստաբանի կարծիքով պահանջը պետք է բավարարել նկատի ունենալով, որ վերջիններս այլ միջոց չունեն անճշտությունը վերացնելու համար:
Գործի ելքը
Դիմումը բավարարվել է:
Հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող այն փաստը, որ “…”թ-ին մահացած Հ.Ք-ն դիմողների հարազատ քույրն է:
Վերջիններիս ճանաչել “..” հասցեի բնակարանի իրենց հանգուցյալ քրոջ Հ.Ք-ի ունեցած 1/3 բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան
Աղբյուրը` Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ
Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը
Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին