Ի՞նչպես գրանցել ձեռնարկություն Հայաստանում
Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտ է անցնել երկու ընթացակարգերից մեկը.
- կազմակերպությունների գրանցում.
- գրանցում որպես անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
Հիմնականում ձեռնարկությունների գրանցումն անհրաժեշտ է առևտրային կազմակերպություններին, որոնք ձեռնարկատիրական գործունեություն են ծավալում: Ոչ առևտրային կազմակերպություններին պետական գրանցումը նույնպես պետք է, թեպետ նրանք կարող են ձեռնարկատիրական գործունեություն ծավալել միայն այն նպատակներին հասնելու համար, որոնց համար ստեղծվել են:
Ձեռնարկության գրանցումը իհարկե այնքան էլ հասարակ գործ չէ, և այն պետք է սկսել ձեր ընկերության կազմակերպաիրավական ձևի ընտրությամբ:
Մեր փաստաբանական գրասենյակը կօգնի Ձեզ ընտրել այնպիսի բիզնեսի տեսակ, որը կլինի օպտիմալ: Արդյունքում, դուք կարող եք անել ընտրություն.
- գրանցել ՍՊԸ
- գրանցել ՓԲԸ
- գրանցել ԲԲԸ
- գրանցել ՀԿ
Ձեռնարկությունների (առևտրական կազմակերպությունների) գրանցմանն անդրադառնանք առավել մանրամասնորեն:
Իրավաբանական անձանց, ձեռնարկությունների գրանցումը իրավաբանական պրակտիկայի կարևոր բաղկացուցիչներից է: Հայաստանյան իրավաբանները, փաստաբանները, որոնց աշխատանքը ձեռնարկությունների գրանցումն է, տեսական և գործնական գիտելիքներից բացի, պետք է ծանոթ լինեն գրանցող մարմինների աշխատանքային առանձնահատկություններին և նրանց կողմից ներկայացվող պահանջներին (երբեմն՝ ոչ օրինական): Չի կարելի ձեռնարկության գրանցմանը վերաբերվել, ինչպես տեխնիկական գործընթացի, երբ օգտագործվում են միայն օրինակելի կամ տիպային փաստաթղթեր: Նախևառաջ, ձեռնարկությունների գրանցման իրավախորհրդատուն պետք է իմանա պատվիրատուի պահանջները, իսկ անհրաժեշտության դեպքում օգնի կողմնորոշվել դրանց հարցում: Մինչ փաստաթղթերի նախապատրաստմանն ու անմիջականորեն ձեռնարկությունների գրանցմանն անցնելը անհրաժեշտ է որոշել ստեղծվող ընկերության հիմնական չափանիշները: Ձեռնարկությունների գրանցմանը նախորդում է ստեղծվող ընկերության կազմակերպաիրավական ձևի ընտրությունը: Դա շատ կարևոր պահ է, որից կախված է կառավարման կարգը ձեռնարկությունում, մասնակիցների փոխհարաբերությունները, եկամուտի (շահութաբաժնի) բաշխման մեխանիզմը և այլ հարցեր: Ձեռնարկության գրանցումից հետո դժվար կլինի փոխել կազմակերպաիրավական ձևը (այդպիսի գործընթացը կոչվում է՝ «վերակազմավորում»):
Ձեռնարկությունների գրանցման կարգը Հայաստանում:
Ձեռնարկության գրանցման ժամանակ պետք է կողմնորոշվել ֆիրմային անվանման հարցում: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում անվանման ստուգում ձեռնարկության գրանցման պահին: Բացի այդ, ձեռնարկության գրանցման ժամանակ պետք չէ ընտրել հայտնի ապրանքային նշան հանդիսացող անվանում (օրինակ՝ «Կոկա-Կոլա» ՍՊԸ, «Մերսեդես» ՓԲԸ): Դուք կարող եք գրանցել ձեռնարկությունը կրճատ կամ օտար լեզվով ֆիրմային անվանմամբ: Ապագայում կազմակերպությունը կարող է փոփոխել անվանումը: Ձեռնարկության գրանցման վերաբերյալ հաջորդ կարևոր կետը կանոնադրական կապիտալն է: Առաջին հերթին դա ընկերության սկզբնական դրամական միջոցներն են, և երկրորդ` կազմակերպության գույքի մինիմալ չափը: Եթե անհրաժեշտ է գրանցել ձեռնարկությունը գործունեության որոշակի տեսակով (բանկեր, ապահովագրական ընկերություններ), ապա այդպիսի կարգի ձեռնարկությունների գրանցման համար օրենքով նախատեսված է կանոնադրական կապիտալի ավելացված չափ:
Հայաստանում ձեռնարկության գրանցման ժամանակ հիմնադիրներին անհրաժեշտ է որոշել ընկերությունում կառավարման կարգը. կառավարման մարմինների կառուցվածքը, լիազորությունների ընտրման և դադարեցման կարգը: Որպես կանոն, օգտագործվում է ստանդարտ երկաստիճան համակարգ. ղեկավար (գլխավոր տնօրեն, նախագահ) և ընդհանուր ժողով: Կարևոր է պատասխանատվությամբ մոտենալ նրանց ընտրության ժամկետին և կարգին, քանզի ապագայում չեն բացառվում կոնֆլիկտները: Ձեռնարկության` ՍՊԸ-ի, գրանցումն իրականացվում է կոնկրետ հասցեով (ձեռնարկության գտվելու վայրը), այսինքն, դուք կարող եք գրանցել ձեռնարկությունը միայն հիմնադիր փաստաթղթերում որոշակի իրավաբանական հասցե նշելու պայմանով, որն իր հերթին կարող է չհամընկնել փաստացի հասցեի հետ: Եթե ընկերությունը դեռևս տարածք չի վարձակալել, ապա իրավաբանական հասցեն կարելի է ձեռք բերել, քանզի կազմակերպության (ՍՊԸ կամ ցանկացած ուրիշ) գրանցումը որոշակի հասցեով չի պարտավորեցնում ընկերությանը հետագայում գտնվել հենց այդ հասցեում և հասցեն պետք է միայն ձեռնարկության գրանցման համար:
Ձեռնարկության գրանցման համար անհրաժեշտ է որոշել կազմակերպության գործունեության ոլորտները: Բավական է միայն նկարագրեք, թե մոտավորապես ինչով է զբաղվելու ձեր ձեռնարկությունը և մեր մասնագետները կընտրեն ըստ գործունեության տեսակների: Տնտեսական գործունեության մի շարք տեսակների իրականացման համար, բացի նոր ընկերության գրանցումից պահանջվում է հատուկ թույլտվություն (լիցենզիա): Օրինակ, եթե հաշիվային գործողությունները շատ տարբերվեն ձեռնարկության հռչակած հիմնական գործունեությունից, բանկը կարող է առաջարկել (կամ պահանջել) փոխարինել գործունեության ոլորտը:
Մասնակիցների կողմից կազմակերպաիրավական ձևի, ընկերության անվանման և այլ նախնական տվյալների ընտրությունից հետո մեր բարձրակարգ իրավաբանները և փաստաբանները ձեռնամուխ կլինեն հիմնադիր փաստաթղթերի մշակմանը և ընկերության գրանցմանը: Երևանը բիզնեսի տեսակետից շատ ակտիվ քաղաք է, այդ իսկ պատճառով Երևանում օրական տասնյակ ձեռնարկություններ են գրանցվում (ՍՊԸ, ՓԲԸ, ԲԲԸ և այլն):
Երևանում և ողջ Հանրապետությունում կազմակերպությունների գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման ռեգիստրի գործակալությունը: Ձեռնարկության գրանցումը խիստ պատասխանատու գործընթաց է, որպեսզի թողնել այն ինքնահոսի: Գործը նրանում է, որ սխալները որոնք թույլ են տրվում ձեռնարկություն գրանցելիս, կարող են անդրադառնալ ոչ միայն գրանցող մարմնին փաստաթղթեր ներկայացնելիս: Գրանցող մարմինը կարող է գրանցել ձեռնարկությունը հիմք ընդունելով նույնիսկ այն տեղեկությունները, որոնք Դուք ներկայացրել եք: Սակայն, եթե այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա հետագայում ձեր ձեռնարկությունը ենթարկվում է հարկադիր լուծարման ռիսկին: Նույնիսկ սխալների անկանխամտածված թույլտվումը չի կարող ազատել ձեզ պատասխանատվությունից:
Այս նրբությունները և մանրուքները հնարավոր չէ իմանալ անգամ օրենսդրությունը մանրակրկիտ ուսումնասիրելով: Ահա թե ինչու Երևանում կազմակերպությունների գրանցման աշխատանքն արժե հանձնարարել մասնագետներին: Եթե Ձեզ անհրաժեշտ է գրանցել ձեռնարկություն, դիմեք մեր փաստաբանական գրասենյակ: Մեր մասնագետները հաճախորդների խնդիրները լուծում են առավել արագ և պատասխանատվությամբ: Բազմիցս հաճախորդներ, որոնք մեզ պատվիրել են մեկ իրավաբանական ծառայություն, ձեռնարկություն գրանցելու համար /ՓԲԸ, ՍՊԸ/ դարձել են մեր մշտական հաճախորդներ և օգտվում են մեր ծառայություններից Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս:
25.05.2015