Ժամանակակից դարաշրջանում միջազգային իրավական համագործակցությունը կարևոր նշանակություն է ձեռք բերում օտարերկրյա տարրով ծանրաբեռնված տնտեսական, անձնական և ընտանեկան հարաբերությունների մասնակիցների համար: Քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցությունը մեծ դեր ունի, քանզի անդրսահմանային տնտեսական և սոցիալական գործընթացները դարձել են մեր իրավական իրականության սովորական երևույթ: Արտերկրում ՀՀ գործարարների գործունեության ոլորտի լայնացման հետ միասին հայկական շուկայում հայտնվում են օտարերկրյա ընկերություններ, ինչի արդյունքում ժամանակ առ ժամանակ….

06.05.2016 Փաստաբան Վարդան Խեչյանի տեսախորհրդատվություն Թեմա՝ ՀՀ ՔԿԱԳ մարմնում և դատարանում ամուսնության լուծումը:

Հայտնի է, որ վերջին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքում ամուսնալուծությունների քանակը զգալիորեն շատացել է: Ամուսնալուծությունը հաճելի ընթացակարգ չէ, որը զուգորդված է որոշակի հուզական ապրումներով և ֆինանսական մեծ ծախսերով, նամանավանդ, երբ առկա են անշարժ գույքի բաժանմանն ու երեխաների իրավունքներին առնչվող իրավական վեճերը: Նմանօրինակ բարդություններից խուսափելու համար կարող եք դիմել ընտանեկան մեդիացիայի (հաշտարարության), որը բավական երկար ժամանակ հայտնի է ամբողջ աշխարհում և իր օգտագործումն է գտել….

Հայաստանում օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ քաղաքացիների հետ հավասար օգտվում են նույն իրավունքներից և ազատություններից և կրում են նույն պարտականությունները: Այդպիսով՝ օտարերկրացու հետ ամուսնալուծության ընթացակարգը գրեթե չի տարբերվում ՀՀ քաղաքացու հետ ամուսնալուծվելուց և կարող է իրականացվել ՔԿԱԳ մարմնում կամ դատարանում: ՔԿԱԳ մարմնում օտարերկրացու հետ ամուսնալուծվելու համար հարկավոր է ամուսինների համատեղ դիմումը: Եթե օտարերկրացի ամուսինն օբյեկտիվ պատճառներով չի կարող….

Ինչ կարգով է իրականացվում հայրության որոշման պետական գրանցումը Հայաստանում. Երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող անձի հայրությունը որոշվում է ՔԿԱԳ մարմնում հայրության որոշման պետական գրանցման հիման վրա: Հայրության որոշման պետական գրանցումը կատարվում է հետևյալ դեպքերում` երեխայի ծննդյան պահին ամուսնության մեջ չգտնվող հոր և մոր համատեղ դիմումի հիման վրա. երեխայի մոր հետ ամուսնության մեջ չգտնվող երեխայի….

Ինչ կարգով է իրականացվում ծննդի պետական գրանցումը Երեխայի ծննդի ակտի գրառման մեջ գտնվող հայրը և մայրը գրառվում են որպես երեխայի ծնողներ` նրանցից որևէ մեկի դիմումի հիման վրա: Ծննդի ակտի գրառման մեջ երեխայի հայրանունը գրառվում է հոր անվամբ: Եթե երեխայի ծնողներն ամուսնության մեջ չեն գտնվում, ապա երեխայի հոր մասին տեղեկությունները լրացվում են` հայրության որոշման ակտի գրառման….

Ամուսնության գրանցումը   Ինչ կարգով է իրականացվում ամուսնության պետական գրանցումը Հայաստանում Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և ամուսնական տարիքի հասնելը: Արգելվում է ամուսնություն կնքել` այն անձանց միջև, որոնցից թեկուզև մեկը գտնվում է օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ. մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների….

Ներկայումս որոշ ընտանիքներ կարող են յուրօրինակ խնդիրների արջև կանգնել, ինչը պայմանավորված է հանրապետությունում միջազգային ամուսնությունների թվի ավելացմամբ: Հայտնի է, որ շատ դեպքերում ամուսնալուծության արդյունքում նախկին ամուսինների միջև բազմաթիվ վեճեր են առաջանում: Այդ հարցերից մեկն է` ընդհանուր երեխաների ապագան, օրինակ՝ ծնողներից ում հետ և որտեղ են շարունակելու ապրել ընդհանուր երեխաները: Այդ հարցերը կարգավորվում են դատարանի վճռով կամ ծնողների համատեղ որոշմամբ, սակայն….