Շուկայի մասնակիցների միջև մրցակցությունը հանդիսանում է մեր երկրում ներդրվող և զարգացող շուկայական հարաբերությունների անբաժանելի մասը, որը թույլ է տալիս ապահովել մասնակիցների իրավունքների հավասարությունը և շուկայի կայուն զարգացումը: Այդ նպատակով ՀՀ-ում ընդունվել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն գործողությունների կամ վարքագծի վրա,….