Civil Procedure Code

Հանրային քննարկման է ներկայացվել քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծը

Հունվարի 11-ին ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագիծը մի շարք նոր կարգավորումներ է նախատեսում դատավարական իրավունքների չարաշահման անթույլատրելիության, դատարանների միջև ընդդատության վերաբերյալ վեճերի կարգավորման, ոչ պատշաճ կողմի փոխարինման, գործում երրորդ անձանց ներգրավման, ապացույցների ապահովման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Բացի այդ, նախագծով առաջարկվում է կարգավորել մի շարք առանձին տեսակի վարույթների առանձնահատկությունները, մասնավորապես` ընտանեկան գործերով հատուկ հայցային վարույթի, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, դրանց հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու, օտարերկրյա դատական ակտերի և արբիտրաժային վճիռների ճանաչման և հարկադիր կատարման թույլատրելու վարույթների, վերջնական դատական ակտերի բեկանման դեպքում գործերի նոր քննության կարգը:

Legal Portal

15.01.2016

Вернуться