new judge

Նոր դատավորներ են նշանակվել

ՀՀ Նախագահ Սերժ սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ դատավորներ նշանակելու վերաբերյալ: Նախագահի հրամանագրով  Աննա Դանիբեկյանը նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ Արսեն Նիկողոսյանը՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրելիս ղեկավարվել է 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հաշվի առել Արդարադատության խորհրդի 2016 թվականի մարտի 25-ի ԱԽ-6-Ե-8 և ԱԽ-6-Ե-9 որոշումներով ներկայացված եզրակացությունները:

PastInfo

14.04.2016

Вернуться