Կայացել է ՀՀ ՔԿ կոլեգիայի նիստը

2016 թ-ի մայիսի 24-ին տեղի է ունեցել ՀՀ Քննչական կոմիտեի կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Կոլեգիայի քննարկմանն են ներկայացվել 2015թ. մեղադրական եզրակացությունները չհաստատված և լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործերի, ինչպես նաև՝ ՀՀ դատարանների կողմից 2015 թ. կայացված արդարացման դատավճիռների ուսումնասիրությունների արդյունքները։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ա.Հովսեփյանը կարևորել է քննության որակի բարելավումը և քննչական ստորաբաժանումների ուշադրությունը հրավիրել քննչական գործողությունների պլանավորման, նյութական և դատավարական նորմերի անշեղ պահպանման վրա։ 

Հաշվետու ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ (և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշմամբ) դատախազներին է ուղարկվել 3215 քրեական գործ, որոնցից լրացուցիչ նախաքննության է վերադարձվել շուրջ 2 տոկոսը՝ 67 քրեական գործ, որոնցից 49-ը կրկին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատախազներին։

«Յուրաքանչյուր նման քրեական գործ պետք է դառնա քննարկման առարկա և եթե հիմնավորվի քննիչի կողմից թույլ տրված խախտումը, ապա թերի քննություն իրականացրած քննիչը կպատժվի»,- հայտարարեց ՀՀ ՔԿ Նախագահ Աղվան Հովսեփյանը։

LegalPortal

25.05.2016

Вернуться