Փոփոխություններ ավտոմեքենաների պարտադիր պետական ապահովագրության ոլորտում 2016 թ-ի սեպտեմբերի 1-ից

2016 թ-ի սեպտեմբերի 1-ից ԱՊՊԱ ոլորտում վարորդներն ինքնուրույն՝ համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով կարող են գրանցել արդեն մինչև 100.000 դրամ (ներկայում գործող 50.000 դրամի փոխարեն) վնասներով ավտովթարները:

Հիշեցնում ենք, որ համաձայնեցված հայտարարագրի միջոցով կարելի է գրանցել պատահարը, եթե ՝

1. պատահարին մասնակից են միայն երկու ավտոմեքենաներ, և վնաս է պատճառվել միայն այդ ավտոմեքենաներին կամ դրանցից մեկին,

2. պատահարում ներգրավված երկու ավտոմեքենայի համար էլ առկա է գործող ԱՊՊԱ պայմանագիր,

3. վարորդներից մեկն ընդունել է իր ամբողջական մեղավորությունը, տուժող վարորդի պահանջը մեղավոր վարորդի նկատմամբ չի գերազանցում 100.000 դրամը:

Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի վարորդները ձեռնարկեն հետևյալ հաջորդական գործողությունները`

1․ առնվազն երեք անգամ լուսանկարեն բախված ավտոմեքենաների փոխադարձ դիրքերն ու վնասվածքները,

2․ լրացնեն և ստորագրեն համաձայնեցված հայտարարագիրը,

3․ ազատեն ճանապարհի երթևեկելի մասը,

4․ տեղի ունեցած պատահարի մասին հեռախոսով տեղեկացնեն մեղավոր վարորդի ապահովագրական ընկերությանը՝ ներկայացնելով համաձայնեցված հայտարարագրում լրացված տեղեկությունները:

Համաձայնեցված հայտարարագրի ձևաթղթին ծանոթանալու համար սեղմեք հղումը:

ԻՐԱՎԱԲԱՆ.NET

Вернуться