Corporate Lawyers Group-ի ներկայացուցիչը մասնակցել է մտավոր սեփականությանը նվիրված կոնֆերանսին
2016 թ-ի ապրիլի 27-ին Մոսկվայում Customs & Corporate Lawyers իրավաբանական ընկերությունների միջազգային գործընկերական խումբը ՌԴ առևտրաարդյունաբերական պալատի հետ միասին «Մտավոր սեփականություն՝ XXI դար» 9-րդ միջազգային ֆորումի շրջանակներում կազմակերպել է «Մտավոր սեփականության օբյեկտների միջազգային շրջանառության արդի խնդիրներ» ամենամյա կոնֆերանսը:
Կոնֆերանսին մասնակցել են Customs & Corporate Lawyers խմբի ներկայացուցիչները, գիտնական-իրավագետները և մտավոր սեփականության ոլորտում մասնագիտացվող իրավաբանները: Բացի այդ, կոնֆերանսին հրավիրվել էին ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Ն. Շ. Ալդարբերգենովը, ՌԴ առևտրի և արդյունաբերության նախարարի տեղակալ Վ. Լ. Եվտուխովը, ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահ Լ. Է. Կամենկովան և այլք:
Corporate Lawyers Group (Armenia)-ի ներկայացուցիչը ներկայացրել է «Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանությունը միասնական տնտեսական տարածքին միանալուց հետո» թեմայով զեկույցը, որտեղ վերլուծվել են ԵՏՄ սահմաններում մտավոր սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության մեխանիզմները:
27.04.2016