Amendments to Civil Code

Անցկացվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկումը

ՀՀ արդարադատության նախարարությունում ապրիլի 28-ին քննարկվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:  Քննարկումը կազմակերպվել էր «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության (GIZ) աջակցությամբ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը, GIZ «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերը, պրոֆեսոր, GIZ փորձագետ Ռոլֆ Քնիպերը, ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Լիպարիտ Մելիքջանյանը, Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Քննարկման ընթացքում գերմանացի գործընկերները ներկայացրել են Գերմանիայի փորձը ոլորտի կատարելագործման ուղղությամբ, որի հիման վրա մի շարք շտկումներ ու փոփոխություններ են մտցվել նախագծային դրույթներում: Լրամշակվել են ուրիշի գույքից սահմանափակ օգտվելու (սերվիտուտ) ինստիտուտին վերաբերող հոդվածները, հստակեցվել են կամավոր և հարկադիր գույքային սերվիտուտ հասկացությունները, դրանց հետ կապված իրավակարգավորումները և այլն: 

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջ

29.04.2016

Вернуться