Ծաղկաձորում տեղի է ունեցել «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը
ԵՏՄ երկրների կառավարությունների, ԵՏՀ-ի և Հայաստանի Հանրապետության կառավարության համագործակցության արդյունքում մայիսի 26-ից մինչև մայիսի 29-ը Ծաղկաձորում կազմակերպվել է «Եվրասիական տնտեսական միություն` Հայաստան – համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը:
Համաժողովի քննարկման հիմնական առարկան էր ԵՏՄ պետությունների արտահանման ներուժը: Անցկացվել են մի շարք քննարկումներ, որոնցին ՀՀ պետական կառույցների հետ միասին մասնակցել են ԵՏՄ երկրների ներկայացուցիչները: Փաստաբան Վարդան Խեչյանը նույնպես մասնակցել է համաժողովին:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ, Ռուսաստանի, Ղրղզստանի և Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատները, ինչպես նաև «Աթամեկեն» գործարարների ազգային պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է Ներդրումների և տնտեսական զարգացման փոխնախարարը, ԵՏՀ պետությունների նախարարները, պալատների ներկայացուցիչները, պալատների նախագահները, ավելի քան 300 մասնակից, այդ թվում՝ 100-ից ավելի օտարերկրյա գործընկերներ:
Համաժողովի հիմանական նպատակներն են ԵՏՄ երկրներում գրանցված ընկերությունների միջև երկխոսության հաստատումը, գործարար կապերի ամրացումը, բիզնես սահմանների լայնացումը, կառավարության ներկայացուցիչների հետ գլխավորագույն խնդիրների քննարկումը, ինչպես նաև ԵՏՄ երկրներից ապրանքների արտահանման ծավալների բարձրացումը:
30.05.2017