Հակիրճ տեղեկատվություն.
Փաստաբան Վարդան Նորիկի Խեչյանը ծնվել է 1976 թվականի հունիսի 15-ին: Կրթությունը ստացել է Մոսկվայի Նոր Իրավաբանական Ինստիտուտում և մինչև այն ավարտելը ձեռք է բերել նշանակալից աշխատանքային փորձ իրավաբանության ոլորտում: Ուսումն ավարտելուց հետո նա երկար տարիներ շարունակ զբաղվել է դասախոսությամբ՝ համատեղելով այն պրակտիկ իրավաբանի աշխատանքի հետ:
Արդեն 15 տարուց ավելի է՝ զբաղվում է իրավաբանությամբ՝ քաղաքացիական, ընտանեկան, վարչական, կորպորատիվ, հարկային, մտավոր, մաքսային, աշխատանքային, ժառանգական, քրեական և միջազգային մասնավոր իրավունքների ոլորտներում: Նշված ժամանակահատվածում նա մեծ ճանաչում է ձեռք բերել իր գործընկերների և հաճախորդների կողմից և դրսևորել է իրեն որպես հուսալի, փորձառու և դժվարակատար խնդիրներ լուծող փաստաբան, ում փորձագիտական կարծիքը չափազանց պահանջված է: Իր մասնագիտական կարիերայի ընթացքում փաստաբան Խեչյանը վարել և մասնակցել է բազմաթիվ դատական վարույթներում՝ դատական համակարգի բոլոր ատյաններում և մշտապես բարձրացրել է իր մասնագիտական որակավորումը: Բացի այդ, նա ունի Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի և Ռուսաստանի մի շարք առաջատար իրավաբանական գրասենյակների հետ համատեղ աշխատանքի փորձ:
Փաստաբան Վարդան Խեչյանը «Վարդան Խեչյանի փաստաբանական գրասենյակի» հիմնադիրն է: Ներկայումս նա զբաղեցնում է «Փաստաբանների միջազգային միության (համագործակցության)» հայաստանյան ներկայացուցչության նախագահի, Customs & Corporate Lawyers գործընկերական խմբի անդամ հանդիսացող «Կորպորատիվ փաստաբանների խմբի» ղեկավարի, ինչպես նաև Եվրոպական արբիտրաժային պալատի նախագահի պաշտոնները: