Registration of the birth, social payments, business in the Republic of Armenia, foreign citizenship, registration of marriage, entrance to Armenia, inheritance law, Liquidation of the legal entity, Registering a company, consular legalization of documents, Apostille Stamp in the RA, certificates and duplicates, IT in the Republic of Armenia, acceptance of inherited property, Customs clearance, military service in Armenia, EAEC Court, property in the Republic of Armenia, bankruptcy procedure, Procurement in the Republic of Armenia, State Register of Home Population, correctly make agreements, divorce in the Republic of Armenia, pharmaceutical products, registration of medicines, invalidity of transactions, deposit in the Republic of Armenia, clinical drug trials, Loan Agreement in Armenia, Surrogacy in the Republic of Armenia, registration of trademarks, authorized capital, Administrative Court of the Republic of Armenia, moral damages, renting of apartments, appeal court decisions, Division of shares, annulment of marriage, kidnapped in Armenia, child adoption in armenia, foreign investments, Mandatory payments , Labor Code, Foreign Arbitral Awards, Foreign Investment, RA Citizenship, Regulation in the Field of Precious Metals, VAT Payment Process, Entry Visas, Financial Security Types, Legal Cooperation, Economic Competition, obligations , Income Tax in Armenia, Excise Tax, International Sale of Goods, Redomiciliation of legal entities, Personal Data Protection, residence status, Tax Rates

Տիրապետման փաստով ձեռքբերման վաղեմությամբ սեփականատեր ճանաչելու գործ| 25.12.2013

Գործի նախապատմությունը.

Ա.Ի-ն դիմել է խնդրել է փաստաբան Վարդան Խեչյանին և հայտնել, որ “…”հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով գրանցված է Մ.Ա-ի անվամբ: Վերջինիս տվել է … ԱՄՆ դոլար բնակարանը գնելու համար:  Բացի այդ, Մ.Ա-ն միայնակ է ապրում, չունի ժառանգներ և նրա նկատմամբ խնամք և հոգ է տանում ինքը: Վերջերս, Մ.Ա-ն  անսպասելիորեն մահացել է և այժմ Ա.Ի-ն  ցանկանում է դառնալ նրա բնակարանի սեփականատերը:

Փաստաբանը ուսումնասիրելով գործի նյութերը դիմել է դատարան:

Փաստաբանի իրավական հիմնավորումները և դիրքորոշումը

Դեռևս 1995 թվականից, երբ Մ.Ա-ն արդեն 80-ամյա կին էր, նրա խնդրանքով ու նրա հորդորով, Ա. Ի-ն մշտապես  այցելել է նրան, համատեղ բնակվել նրա հետ, նյութապես օժանդակել ու բարոյապես աջակցել է նրան, նրա պարտքատերերին վերադարձրել է նրա կողմից վերցրած պարտքի գումարները, նրա փոխարեն վճարել է բնակարանի բոլոր կոմունալ ծառայությունների վարձավճարներն ու մյուս անհրաժեշտ վճարումները, թեև նրա անունից, սակայն անձամբ ինքն է վավերացրել բնակարանի վճարովի ծառայությունների մատուցելու վերաբերյալ, ամենատարբեր մարմինների հետ կնքված պայմանագրերը, կատարել դրանցից բխող ֆինանսական վճարումները:

Մ.Ա-ն որոշել էր բնակարանը վաճառել և Ա.Ի-ն նրան վճարել է … ԱՄՆ դոլար և բանավոր պայմանավորվածությամբ նրանից գնել է իր բնակարանը, նրան համոզելով շարունակել բնակվել բնակարանում, որպեսզի նա փողոցում չհայտնվի: Ինչպես իր, այնպես էլ շենքի մի շարք բնակիչների ներկայությամբ, Մ.Ա-ն  բազմիցս հայտարարել է, որ ինքը վաճառել է իր բնակարանն ու հրաժարվել է բնակարանի նկատմամբ բոլոր իրավունքներից, այն հանձնել է իր տիրապետությանն ու օգտագործմանը: Մշտապես ցանկություն էր հայտնում բնակարանը ձևակերպել իր անվամբ, սակայն նրա հիվանդության պատճառով չէին կարողանում, ինչին սակայն ինքն առանձնապես կարևորություն չէր տալիս այն պատճառով, որ բնակարանը փաստացի գտնվում էր իր տիրապետության ներքո և օգտագործման տակ:

Մ.Ա-ի  մահից հետո է  հայցվորն է  կազմակերպել նրա հուղարկավորությունը ու կառուցապատել նրա գերեզմանը, ինչին մասնակից ու ականատես են եղել բոլոր հարևանները: Ներկայումս նույնպես բնակարանը գտնվում է իր փաստացի տիրապետության ու օգտագործման տակ:
Իր կողմից մատնանշված հանգամանքները բացի վերագրյալներից, հաստատվում են նաև շենքի մի շարք բնակիչների, կնքված մի շարք պայմանագրերով ու վճարման անդորրագրերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ընդհանուր իրավասության դատարանը գործերի տարածքային ընդդատությանը համապատասխան, հաստատում է այն իրավաբանական փաստերը, որոնցից կախված է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը:

Համաձայն վերոհիշյալ օրենսգրքի 189 հոդվածի 2-րդ մասի` դատարանը փաստերի վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են`

1) անձանց ազգակցական հարաբերություններին.
2) անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3) ծննդյան, որդեգրման (դստերագրման), ամուսնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4) անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5) ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6) դժբախտ պատահարին.
7) իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաստաթղթերի.
8) սեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9) անհաղթահարելի ուժի առկայությանը:

Ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 191 հոդվածի` իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման վերաբերյալ դիմումում պետք է նշվի, թե ինչ նպատակի համար է դիմողին անհրաժեշտ տվյալ փաստի հաստատումը, ինչպես նաև բերվեն դիմողի կողմից պատշաճ փաստատթղթեր ստանալու կամ կորցրած փաստաթեղերը վերականգնելու անհնարինությունը հաստատող ապացույցներ, իսկ ըստ նույն օրենսգրքի 192 հոդվածի` դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնարին է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 134 հոդվածի համաձայն` անշարժ գույք են համարվում հողամասերը…., ստորգետնյա և վերգետնյա շենքերը և շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:

Վերոհիշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից` այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187 հոդվածի վերլուծությունից հետևում է, որ ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռք բերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը:

Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետման անցնելիս: Գույքը անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր` ենթադրելու որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի, անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից:

Գործի ելքը

Տիրապետման փաստով ձեռքբերման վաղեմության ուժով “…” հասցեի բնակարանի նկատմամբ Ա.Ի-ի սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին դիմումը բավարարել: Ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետման փաստով ճանաչել Ա.Ի-ի  սեփականության իրավունքը “…” հասցեի բնակարանի նկատմամբ:

 

Գործով ներկայացուցիչ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբան Վարդան Խեչյան

Աղբյուրը՝ Փաստաբան Վարդան Խեչյանի իրավական ձեռնարկ

Տեքստը տեղադրելիս պարտադիր է ակտիվ հղում կատարել աղբյուրին և նշել հեղինակի անունը

Փաստաբանին կարող եք զանգահարել +374 10 32 02 02 կամ գրել vardan@khechyan.com էլ. հասցեին

Вернуться